Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն

Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն (պորտ.՝ Embaixada do Brasil em Armenia), Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։

Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն
Հավատարմագրված երկիրԲրազիլիա
Ընդունող երկիր Հայաստան
ԴեսպանԱժեմար դե Մենդոնսա Սանկտոս
ՀասցեՀայաստան, Երևան, Հյուսիսային պող.1, Նորդ Բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, գրասենյակ 21
Կայքierevan.itamaraty.gov.br(պորտ.)(անգլ.)
Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը գտնվում է Հայաստանում
Հայաստանում Բրազիլիայի դեսպանություն

Դեսպանատուն խմբագրել

Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում։ Ներկայումս` Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը։

Դեսպանատանը գործում է նաև Հայաստանում Բրազիլիայի պատվո հյուպատոսություն։

Բրազիլիայի մուտքի արտոնագիր խմբագրել

Հայաստանի քաղաքացիներից Բրազիլիա այցելության համար (մինչև 90 օր ցանկացած վեց ամսվա ընթացքում) մուտքի վիզա չի պահանջվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.