Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական, ֆուտբոլի ազգային հավաքական, որը ներկայացնում է Հայաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Ստեղծվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, կառավարվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Մարզումներն ու տնային հանդիպումները հիմնականում անցկացնում է Երևանի «Միկա» մարզադաշտում։ Իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Ավստրիայի կանանց ընտրանու դեմ՝ 2003 թվականի մայիսի 10-ին։ Թիմին դեռևս չի հաջողվել հաղթահարել աշխարհի գավաթի խաղարկության՝ FIFA Women's World Cup-ի և Եվրոպայի կանանց առաջնության՝ UEFA Women's Championship-ի (Women's Euro-ի) որակավորման փուլերը։

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄականունԱրարատ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
ՖԻՖԱ կոդARM
ՖԻՖԱ դասակարգում[1]
Ամենաբարձր դիրք83 (Հոկտեմբեր 2003)
Ամենացածր դիրք148 (Սեպտեմբեր 2015)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Հայաստան Հայաստան 0–11 Ավստրիա Ավստրիա
(Ուայդհոֆեն, Ավստրիա, Մայիսի 10, 2003)
Ամենախոշոր հաղթանակ
Հայաստան Հայաստան 2-0 Լիբանան Լիբանան
(Երևան, Հայաստան, Ապրիլի 8, 2021)
Ամենախոշոր պարտություն
Բելգիա Բելգիա 19–0 Հայաստան Հայաստան
(Լյովեն, Բելգիա, Նոյեմբերի 25, 2021)

Պատմություն խմբագրել

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն առաջին հանդիպումն անց է կացրել Ավստրիայի Վայդհոֆեն քաղաքում, և պարտվել 11-0 հաշվով։ Երեք օր անց նորից է մրցել Ավստրիայի դեմ և նորից պարտվել միևնույն՝ 11-0 հաշվով։ Այս երկու հանդիպումից հետո երկուական հանդիպում է անցկացրել Սլովակիայի և Հունաստանի հետ։ 2012-ից 2019 թվականներին պաշտոնական ոչ մի հանդիպում չի անցկացրել։

2020 թվականից վերակազմավորվել է. հավաքական են հրավիրվել, հայաստանցիներից զատ, սփյուռքահայ մարզուհիներ, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիություն ընդունած ֆուտբոլիստուհիներ Ռուսաստանից և Ուկրաինայից[2]։

Աշխարհի գավաթի խաղարկություն խմբագրել

Աշխարհի գավաթի եզրափակիչ
Տարի Արդյունք Հ. Ո. Պ.
  1991 Չի մուտքագրվել - - -
  1995 Չի մուտքագրվել - - -
  1999 Չի մուտքագրվել - - -
  2003 Չի մուտքագրվել - - -
  2007 Չի մուտքագրվել - - -
  2011 Չի մուտքագրվել - - -
  2015 Չի մուտքագրվել - - -
  2019 Չի մուտքագրվել - - -
Ընդամենը 0/8 - - - -

Խաղեր և արդյունքներ խմբագրել

  • 2021-2022 թվականներին Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի անցկացրած հանդիպումներն ու դրանց արդյունքները.
Legend

  Հաղթանակ

  Ոչ-ոքի

  Պարտություն

  Նշանակված խաղի անցկացման օրը

2021 խմբագրել

2022 խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Suspended in the 71st minute at 0–9 due to adverse weather. The match resumed on 01 December.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել