Հայաստանի սահմանադրական հանրաքվե (1995)

1995 թվականի սահմանադրական հանրաքվե, սահմանադրական հանրաքվե նորանկախ Հայաստանում, որը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 5-ին[1]։ Հանրաքվեի էր դրվել Հայաստանի Սահմանադրության առաջին տարբերակը, որին կողմ էր քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 70,3 %-ը։ Հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 55,6 %-ը[2]։ Նույն օրը տեղի էին ունեցել նաև Ազգային ժողովի ընտրություններ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ ինչպես ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են[3]։ Սահմանադրության 1995 թվականի առաջին տարբերակը գործել է 10 տարի և փոփոխության է ենթարկվել 2005 թվականին։

Արդյունքներ խմբագրել

Ընտրություն Ձայներ %
Կողմ 828,370 70.3
Դեմ 349,721 29.7
Անվավեր ձայներ 39,440
Ընդամենը 1,217,531 100
Գրանցված մասնակիցներ/մասնակցության տոկոս 2,189,804 55.6
Աղբյուր՝ Nohlen and others.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dieter Nohlen, Florian Grotz & Christof Hartmann (2001) Elections in Asia: A data handbook, Volume I, p329 ISBN 0-19-924958-X
  2. Nohlen et al., p332
  3. «1995-ի այս օրը՝ հուլիսի 5-ին, ընդունվեց Սահմանադրությունը | Aniarc». www.aniarc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.(չաշխատող հղում)