Հայաստանի Հանրապետության իրավունք

(Վերահղված է Հայաստանի իրավունքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի իրավունք (այլ կիրառումներ)

Հայաստանի Հանրապետության իրավունք, 1991 թվականի սեպտեմբերի 1-ից գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի և միջազգա-իրավական պարտավորությունների, հայաստանյան հասարակության իրավական մշակույթի և իրավական պրակտիկայի ամբողջություն։ Հայաստանի Հանրապետության իրավունքը հարկավոր է տարբերել հայ իրավունքից, որը ավելի լայն եզր է և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։