Հայաստանի զրուցակից

պարբերական

«Հայաստանի զրուցակից», հասարակական-քաղաքական, կրթամշակութային շաբաթաթերթ։

Հայաստանի զրուցակից
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և ռուսերեն
Հիմնադրվել է2007
ԳրասենյակԵրևան, Հայաստան
Լուծարվել է2013

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 2007-2013 թվականներին Երևանում՝ հայերեն և ռուսերեն։ Խմբագիրներ՝ Արմեն Խանբաբյան, Աշոտ Աղաբաբյան, Գենոֆիա Մարտիրոսյան։

Անդրադարձել է Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, մարզական կարևոր իրադարձություններին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, միջազգային անցուդարձին, պատմական հիշարժան տարեթվերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։