Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, հիմնադրվել է 1991 թվականին Արամ Սարգսյանի կողմից։

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցություն
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդԱրամ Գ. Սարգսյան
ՀիմնադիրԱրամ Գ. Սարգսյան
Հիմնադրված1991
Գաղափարախոսությունդեմոկրատական սոցիալիզմ
ՇտաբԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Խորհրդային Միության և ՀՍՍՀ կազմալուծումից հետո Հայաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը շնորհազրկվել էր։ Կուսակցութան գործող քարտուղար Արամ Գասպարի Սարգսյանը լուծարեց կուսակցությունը և ստեղծեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ նշանակվելով որպես նոր կուսակցության առաջին քարտուղար։

Միևնույն ժամանակ, Ռուբեն Թովմասյանը և որոշ այլ կուսակցության անդամներ, ակնհայտորեն համաձայն չլինելով Սարգսյանի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը լուծարելու քայլին, դրանից անմիջապես հետո հիմնեցին նոր Կոմունիստական կուսակցություն[1]։

Կուսակցությունը մասնակցել է 1999 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հավաքել է ընդհանուր ձայների ընդամենը 0.98% -ը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երբեք չի եղել Հայաստանի կառավարության կազմում։ Այնուամենայնիվ, Սարգսյանը 2003-ից 2007 թվականներին պատգամավոր էր։ 2007թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացուցչություն չստացավ, քանի որ չկարողացավ հաղթահարել սահմանված անցողիկ շեմը` հավաքելով ձայների ընդամենը 0,27%[2]։

Կուսակցությունը մասնակցեց նաև 2012 թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, և հավաքեց ընդհանուր ձայների ընդամենը 0.37% -ը[3]։

Կուսակցությունը Տիգրան Արզաքանցյանի հետ մասնակեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին[4] և հավաքեց ընդհանուր ձայների ընդամենը 0,39% -ը՝ չկարողանալով ստանալ ԱԺ-ում որևէ մանդատ[5]։

Գործունեություն խմբագրել

2019-ի հունիսին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և քննարկեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Democratic Party of Armenia» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 27. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2007)». 2021 թ․ հունիսի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2012)». 2021 թ․ հունիսի 21. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Տիգրան Արզաքանցյանը կգլխավորի ՀԴԿ ընտրական ցուցակը».
  5. «ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  6. «Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին - Մամուլի հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.