Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողեր

Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողեր, գյուղատնտեսության համար նախատեսված և այդ նպատակով օգտագործվող հողերը Հայաստանում։ Կազմում են Հայաստանի հողային ֆոնդի 46,8%-ը։

Գյուղատնտեսական նշանակության հողերը բաժանվում են գյուղատնտեսական հողահանդակների (վարելահողեր, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ, արոտավայրերի համար օգտագործվող հողեր և այլն) և գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ու գործունեության համար անհրաժեշտ հողերի։ Հայաստանում գյուղատնտեսական հողահանդակները ունեն հետևյալ պատկերը․

Տարածքը
Հողահանդակներ հզ․ հա %
Վարելահողեր 441,2 35,9
Բազմամյա տնկարկներ 51,5 4,2
Խոտհարքներ 134,9 10,9
Արոտավայրեր 601 48,9
Խոպան 0,4 0,03
Ընդամենը 128,5 100

Վատագույն հողբարելավման առանձնահատկություններով հատկապես աչքի են ընկնում Վայքի և Զանգեզուրի կիսաանապատային և չոր տափաստանային գոտիների հողերը։ Զգալի տարածք են գրավում նաև անտառային տափաստանացված հողերը, որոնք հարմար են տեխնիկական մշակաբույսերի, կարտոֆիլի, բազմամյա խոտաբույսերի մշակման համար։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։