Հայաստանի բնություն (հանդես)
«Հայաստանի բնություն», գիտահանրամատչելի եռամսյա պատկերազարդ հանդես։
Հայաստանի բնություն |
---|
Պատմություն
խմբագրելԲնության պահպանության հայկական ընկերության կենտրոնակամ խորհրդի նախագահության հրատարակություն։
Լույս է տեսել 1961–2000 թվականներին Երևանում։ Խմբագիրներ՝ Խաչատուր Միրիմանյան, Լևոն Հարությունյան, Անդրանիկ Բարսեղյան։
Լուսաբանել է կենսոլորտի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհների, ձեռակերտ ու բնական հուշարձանների պահպանության և օգտագործման հարցեր, պայքարել ՀՀ բնության պահպանության վերաբերյալ օրենքի լիարժեք գործադրման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |