Հայաստանի Առաջին Հանրապետության պետական տոներ
Հայաստանի Առաջին Հանրապետության պետական տոներ, հաստատվել է 1919 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից։
Տոների ցանկ խմբագրել
Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության կողմից 1919թվականի հունվարի որոշումով պետական տոներ էին սահմանվել հունվարի 1-ը, հունվարի 6-ը, փետրվարի 14-ը, մայիսի 26-ը, մայիսի 1-ը,մարտի 12-ը, Բարեկենդանը, Զատիկը, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Համբարձումը[1]։
Հունվարի 1, Ամանոր
(Կաղանդ, Նոր տարի), տոնը նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում,ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։
Հունվարի 6, Քրիստոսի Ծնունդ և Մկրտություն խմբագրել
Հիսուսի մկրտությունը տոնվում է հունվարի 6-ին`Աստվածածնի տոնին:Հիսուսի մկրտությունն ընդհանուր առմամբ համարվում է որպես նրա ծառայության սկիզբ՝ Հովհաննես Մկրտչի կողմից անմիջապես մկրտվելուց հետո[2]։
Փետրվարի 14 Տյառնընդառաջ խմբագրել
Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Մայիսի 26, Վարդանանց տոն խմբագրել
Տոնը նվիրված է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և նահատակված 1036 հերոսների հիշատակին։ Ազգային և կրոնական ազատագրական պայքարի մասնակիցները իրենց պատվավոր տեղը զբաղեցրեցին Հայ Առաքելական եկեղեցու սրբերի ցանկում՝ ձեռք բերելով «Հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անվանումը,որոնք հանուն հավատի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին։
Լուսավորչի մուտն ի Վիրապ խմբագրել
Հայ Եկեղեցու առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից այս տոնը տարվա մեջ առաջինն է։ Ըստ տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։ Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների։
Բարեկենդան խմբագրել
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։
Զատիկ խմբագրել
Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Համբարձում խմբագրել
Նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։
Թարգմանչաց տոն խմբագրել
Նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Ռուսական Մեծ հեղափոխության տոն (Մարտի 12) խմբագրել
Նշվում է Մարտի 12-ին՝ 1917 թվականից սկսած։ Տոնը Հայաստանում տոնվել է մինչև 1990 թվականը։
Հայաստանի Հանրապետության պառլամենտի բացման օր (Օգոստոսի 1) խմբագրել
1918թ. Հայաստանի անկախացմանը հաջորդեց խորհրդարանի (պառլամենտի) գումարումը, որը ընդունվեց մեծ հանդիսավորությամբ, և հաստատվեց պետական տոն, նշվել մինչև 1920թ. ներառյալ։
Մայիսի 1 (Աշխատավորների միջազգային օր) խմբագրել
Ռուսական կայսրությունում Մայիսի 1-ը՝ որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր, առաջին անգամ նշվել է 1890 թվականին Վարշավայում, երբ 10 հազար աշխատողներ գործադուլ են արել։
1992 թվականին տոնը վերանվանվել է «Գարնան և աշխատանքի տոն»։