Հայաստանը Պարալիմպիկ խաղերում

Հայաստանն առաջին անգամ ներկայացել է Պարալիմպիկ խաղերին 1996 թվականի ամառային պարալիմպիկ խաղերին Ատլանտայում։ Հայաստանը այդ տարի ներկայացրել է Գագիկ Գասպարյանը (ուժային եռամարտ, մինչև 82 կգ տղամարդիկ), և չորս հոգանոց թիմ (առագաստանավային սպորտ): Երկու տարի անց Հայաստանը առաջին անգամ մասնակցեց ձմեռային պարալիմպիկ խաղերին՝ ունենալով ութ լեռնադահուկորդ: Հայաստանը մասնակցել է և՛ ամառային, և՛ ձմեռային պարալիմպիկ խաղերի բոլոր հաջորդ միջոցառումներին, թեև նրա պատվիրակությունները հիմնականում փոքրաթիվ են եղել: [1]

Հայաստանը Պարալիմպիկ խաղերում
Paralympics delegation Խմբագրել Wikidata
ՄարզաձևParalympic sports Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata

Ներկա պահին ոչ մի հայ պարալիմպիկ մեդալ չի նվաճել, թեև Մհեր Ավանեսյանը եզակի մարզիկներից է, ով մասնակցել է և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերին: 1998, 2002, 2006 եւ 2010 թվականներին նա հանդես է եկել լեռնադահուկային սպորտում, իսկ 2000 թվականին՝ առագաստանավային սպորտում[2]։

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն Եվրոպական պարալիմպիկ կոմիտեի անդամ է:

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Armenia at the Paralympics, International Paralympic Committee
  2. Armenia at the Paralympics, International Paralympic Committee