Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում

Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում առաջին անգամ ներկայացրեց Անդրեն (Անդրեյ Հովնանյան, ծնվ. 1980 թ. հուլիսի 8-ին Ստեփանակերտ) հիշեցնեմ, որ մրցույթը կայացավ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Անդրեի երգը կոչվում էր «Without Your Love»։ Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերինը՝ Քեթրին Բեքյանը։ Երգը գործիքավորել է Արա Թորոսյանը (Մուրզոն)։ 2006 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում մասնակցում էր 37 երկիր։ Կիսաեզրափակիչ փուլին մասնակցում էին 23 պետություն, որոնցից ընդամենը 10-ն անցավ եզրափակիչ փուլ, որոնցից մեկը Հայաստանն էր, որը այդ փուլում 6-րդն էր 150 միավորով։ Եզրափակիչ փուլում Անդրեն ելույթ ունեցավ 24-րդ համարի ներքո, նա թվով վերջին մասնակիցն էր մրցույթում։ Նա հավաքեց 129 միավոր զբաղեցնելով 8-րդ հոչիզոնականը։ Նա զիջում էր միայն Ուկրաինայի (7-րդ հորիզոնական՝ 145 միավոր), լիտվայի (6-րդ հորիզոնական՝ 162 միավոր), շվեդիայի (5-րդ հորիզոնական՝ 170 միավոր), ռումինիայի (4-րդ հորիզոնական՝ 172 միավոր), բոսնիայի և Հերցեգովինայի (3-րդ հորիզոնական՝ 229 միավոր), Ռուսաստանի (2-րդ հորիզոնական՝ 248 միավոր) և հաղթող երկրի Ֆինլանդիայի (1-ին հորիզոնական՝ 292 միավոր)։ Հաղթողներն էին Ֆինլանդիայի մասնակիցները Lordi-խումբը իր "Hard Rock Hallelujah" երգով։

Եվրատեսիլ 2006-ին Հայաստանը ստացավ հետևյալ միավորները.

No. Երկիր Միավոր
1 Բելգիա 12
2 Ռուսաստան 12
3 Հունաստան 10
4 Թուրքիա 10
5 Ֆրանսիա 10
6 Նիդերլանդներ 10
7 Բուլղարիա 8
8 Իսրայել 8
9 Իսպանիա 8
10 Ուկրաինա 8
11 Բելառուս 8
12 Մոլդովա 7
13 Կիպրոս 7
14 Լեհաստան 5
15 Գերմանիա 3
16 Լիտվա 2
17 Ռումինիա 1
- Ընդամենը 129

Եվրատեսիլ 2006-ին Հայաստանը տվեց հետևյալ միավորները.

No. Երկիր Միավոր
1 Ռուսաստան 12
2 Ուկրաինա 10
3 Հունաստան 8
4 Մակեդոնիա 7
5 Շվեդիա 6
6 Բոսնիա և Հերցեգովինա 5
7 Ռումինիա 4
8 Իռլանդիա 3
9 Ֆրանսիա 2
10 Նորվեգիա 1
Եվրատեսիլ 2006 երգի մրցույթ
Ազգային ընտրություն
ԵրկիրՀայաստան
Ընտրման թվական2006
Ընտրված կատարողԱնդրե
Ընտրված երգWithout Your Love
Երգի լեզուանգլերեն
Բառերի հեղինակՔեթրին Բեքյան
Արդյունքներ
Արդյունքը
կիսաեզրափակչում
6 տեղ, 150 միավոր
Արդյունքը
եզրափակչում
8 տեղ, 129 միավոր