Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համո Հովսեփի Բաբայան (1942, հունիսի 12, գյուղ Տումի (ԼՂՀ Հադրութի շրջան)), վարակաբան։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1966

Համո Բաբայան
Ծնվել էհունիսի 12, 1942(1942-06-12)[1] (81 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1965), վերապատրաստվել ռազմադաշտային վիրաբուժության չորսամյա դասընթացներում։ 1965 թվականից աշխատում է Հադրութի շրջանային կենտրոնական հիվանդանոցում (1984-1994 թվականներին՝ գլխավոր բժիշկ), 1992-1994 թվականներին, միաժամանակ՝ զինվորական հրապիտալի պետ։ 1988-1994 թվականներին ռազմադաշտային շարժական հրապիտալներ է ստեղծել Խծաբերդում, Ազոխում, մասնակցել Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբարյիլի, Կուբաթլոփի, Զանգելանի, Կարախանբեյլիի, «Կավաք» բարձունքի, Սեիդահմեդլորի ազատագրական մարտերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։