Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ (այլ կիրառումներ)

«Համլետ» (անգլ.՝ Hamlet), ռեժիոր Ֆրանկո Ջեֆիրելիի գեղարվեստական ֆիլմը, նկարահանված է Ուիլիամ Շեքսպիրի համանուն ստեղծագործության մոտիվներով։

Համլետ
անգլ.՝ Hamlet
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Իտալիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա[1][2][3]
Թեմաինցեստ
ՀիմքՀամլետ
Թվական1990 և հոկտեմբերի 10, 1991[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրանկո Զեֆիրելի[1][5][2][…]
ՊրոդյուսերԲրյուս Դևի և Դայսոն Լովել
Սցենարի հեղինակՖրանկո Զեֆիրելի
ԴերակատարներՄել Գիբսոն[5][2][6][…], Գլեն Քլոուզ[5][6][7][…], Ալան Բեյթս[6][3], Փոլ Սքոֆիլդ[6][3], Յան Հոլմ[6][3], Հելենա Բոնեմ Քարթեր[5][6][3], Սթիվեն Դիլեյն[6], Նաթանիել Փարքեր[6], Փիթ Փոսթլեթուեյթ[6][3], Քրիստիեն Էնհոլթ[6], Ջոն ՄակԻների[6], Մայքլ Մելոունի[6], Ռիչարդ Ուորվիք[6], Վերմոն Դոբչեֆ[6][3], Քրիստոֆեր Ֆեյրբենք, Անդրե Ժուլիեն[8], Շոն Մյուրեյ և Թրևոր Փիքոք
ՕպերատորԴևիդ Ուոթքին
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՌիչարդ Մարդեն
Պատմվածքի վայրԴանիա
Տևողություն130 րոպե

Սյուժե խմբագրել

Արքայազն Համլետը տեսնում է իր վերջերս մահացած հոր ուրվականը։ Ենթադրելով, որ հայրը մահացել է բռնի մահով, արքայազնը թագավոր Կլավդիուսի մեղքի ապացույցներն է փնտրում։ Տառապելով այդ սարսափելի հանելուկներով, շրջապատողներն արքայազնին խելագար են համարում։ Բացի այն, որ Համլետը փորձում է կարգավորել իր կյանքը, նա նաև ցանկանում է գտնել փիլիսոփայական բարձրագույն գոյության հարցի պատասխանը։

Գեղարվեստական յուրահատկությունները խմբագրել

Ֆիլմը նկարահանված է բավականին մոտ ստեղծագորության տեքստին, չնայած որ պիեսից մնացել է միայն կեսը, իսկ ռեժիսորն ու սցենարիստը իրենց թույլ են տվել ազատություններ․ ֆիլմում կան տեսարաններ, որոնք չկան պիեսում, օրինակ այն, որ Համլետը արթնացնում է իր հորը։ Նկարահանումների համար Ջեֆիրելիին օգտագործել է հինավուրց ամրոց հյուսիսային Շոտլանդիայում, որը գտնվում է ծովի ափին[9]։

Քննադատները հիմնական ուշադրություն են դարձրել Մել Գիբսոնի կողմից կատարված Համլետի դերի հակասական բացատրությանը։ Դերասանը, ում ավելի հեշտ էր գործ ունենալ ժամանակակից նյութին, ազատություն տալով իր հեգնանքին, ազատորեն գործածում է շեքսպիրական տեքստը։ Պարզվում է, Գիբսոնին դժվար էր փոխանցել այնպիսի բազմապլան դերի երանգները, ինչպիսին Համլետն էր։ Գլխավոր դերակատար ընտրելով «Խելագար Մաքսը» ֆիլմից դերասանի ռեժիսորը, հավանաբար, ցանկացել է մեկ անգամ ևս մարդկանց ուշադրությունը դարձնել դեպի դասականը[10][11]։

Դերերում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • 1991 - Դավիդ դի Դոնատելո մրցանակ
    • Լավագույն ֆիլմը օտար լեզվով
  • 1992 - BAFTA մրցանակի նոմինացիա
    • Երկրորդ պլանի լավագույն դերասան
  • 1991 - Օսկար մրցանակի նոմինացիա
    • Բեմադրող նկարչի լավագույն աշխատանքը
    • Լավագույն հանդերձանքների դիզայնը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել