Համլետ Գևորգյան (գիտնական)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Գևորգյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Ամբակումի Գևորգյան (հուլիսի 10, 1927[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1972), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[2], Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)[3]։
Համլետ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1927[1] (96 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | փիլիսոփայություն |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում։ 1962-1969 թվականներին՝ պրոբլեմային խմբի ղեկավար, 1969 թվականից՝ բաժնի վարիչ, 1992 թվականից՝ գիտաթեմատիկ խմբի ղեկավար, 1993-1995 թվականներին՝ ինստիտուտի տնօրեն։ 1963-1979 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։
Գործունեություն խմբագրել
Աշխատությունները վերաբերում են գիտության փիլիսոփայությանը և մեթոդաբանությանը, տրամաբանությանը, արևմտյան փիլիսոփայության իմացաբանական ուսմունքների քննական վերլուծությանը, ինչպես նաև պատմության փիլիսոփայությանը, հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին։ Տվել է հավանականության կատեգորիայի սահմանումն իմացաբանության մեջ, ձևակերպել գիտելիքի օբյեկտիվության ներգիտական չափանիշները, պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի իմացաբանական բնութագծերի վրա[4][5]։
Աշխատություններ խմբագրել
- Агностицизм и проблема знания и веры в буржуазной философии.- Ереван: Изд-во АН АрмССР, 1964, 230 с.
- Вероятное и достоверное знание.- Ереван: Изд-во АН АрмССР, 1965, 202 с.
- Метод исторической реконструкции в истории науки.- Ереван: Изд-во АН Армении, 1990, 207 с.[6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6900
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Համլետ Գևորգյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համլետ Գևորգյան (գիտնական)» հոդվածին։ |