Համլետ, ողբերգություն Շեքսպիրի (Թումանյան)

««Համլետ», ողբերգություն Շեքսպիրի։ Անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան», Հովհաննես Թումանյանի հոդվածներից մեկը, որը տպագրվել է 1896 թվականին[1]։

«Համլետ», ողբերգություն Շեքսպիրի։ Անգլերենից թարգմանեց Հովհաննես խան Մասեհյան
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1896 թվական
ՎիքիդարանՀամլետ, ողբերգություն Շեքսպիրի

Պատմություն խմբագրել

Տպագրվել է 1896 թվականին «Տարազ» շաբաթաթերթի 40, 41, 42, 43, 44, 45 համարների «Մատենախոսություն» բաժնում։ Ապա տպագրվել է 1935 թվականին Երևանում հրատարակված Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 37-60-րդ էջերում։ Այնուհետև հրատարակվել է Թումանյանի «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի 25-48-րդ էջերում։

Թումանյանի թանգարանում պահվում են հոդվածի որոշ սևագիր պատառիկներ։ Այդտեղ է գտնվում նաև «Տարազ»-ի սեփական օրինակը, ինչի վրա «Համլետի» Բաբազյանի թարգմանության հրատարակությունից հետո, Թումանյանը համեմատել է երկու թարգմանությունները և Մասեհյանի թարգմանության մի քանի տողերի դիմաց, լուսանցքում մեջբերել է Բաբազյանի թարգմանության համապատասխան տողերը։

«Համլետի» 1894 թվականի հայերեն հրատարակության իր սեփական օրինակի լուսանցքներում Թումանյանը Մասեհյանի թարգմանությունը համեմատել է ռուսական 6 թարգմանությունների հետ և կատարել բազմաթիվ շտկումներ և դիտողություններ։

«Համլետի» երկրորդ հրատարակության (1921 թվական) մեջ Մասեհյանը հաշվի է առել Թումանյանի գրախոսության մեջ եղած դիտողությունները։

Հոդվածում հիշատակվում են Շեքսպիրի «Համլետ», «Վենետիկի վաճառականը», «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունները։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի 6-րդ հատորում արտատպվել է «Տարազ» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 571.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Համլետ, ողբերգություն Շեքսպիրի (Թումանյան)