Խամզատ Չիմաև
Խամզատ Չիմաև (մայիսի 1, 1994[3], Գվարդեյսկոյե, Նադտերեչնի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), չեչենական ծագումով շվեդ ընդհանուր մենամարտիկ (MMA)։ Հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) միջին և կիսամիջին քաշային կարգերում։
Խամզատ Չիմաև | |
---|---|
Ծնվել է | Խամզատ Խիզարովիչ Չիմաև Хамзат Хизарович Чимаев մայիսի 1, 1994 (30 տարեկան) Գվարդեյսկոյե, Իչկերիայի Չեչենական Հանրապետություն (դե ֆակտո՝ անկախ, ներկայումս՝ Չեչենական հանրապետություն, ՌԴ) |
Այլ անուններ | Բորզ |
Երկիր | Ռուսաստան, Շվեդիա և ԱՄԷ |
Ազգություն | Չեչեն |
Հասակ | 1,88 մ[1] |
Քաշ | 84 կգ[1] |
Կարգ | Միջինքաշային Կիսամիջինքաշային |
Տիրույթ | 190 սմ |
Թիմ | Allstar Training Center (2017–այժմ)[2] |
Դաս | Մանուշակագույն գոտի, բրազիլական ջիու-ջիցու |
Ակտիվ շրջան | 2015–2018, 2021–այժմ (ազատ ոճի ըմբշամարտ) 2018–այժմ (MMA) |
Խառնամարտ | |
Ընդհանուր | 12 |
Հաղթանակներ | 12 |
Նոկաուտով | 6 |
Հանձնվեցնելով | 5 |
Որոշմամբ | 1 |
Պարտություններ | 0 |
Կենսագրություն խմբագրել
Խամզատ Չիմաևը ծնվել է 1994 թվականին Չեչնիայում։
Մանկությունը և պատանեկությունն անցկացրել է Չեչնիայի Նադտերեչնի շրջանի Գվարդեյսկի գյուղում։ Ուսման ընթացքում սկսել է զբաղվել ըմբշամարտով, մասնակցել է հանրապետական մրցումներին։ 19 տարեկան հասակում ընտանիքի հետ փախստականի կարգավիճակով տեղափոխվել է Շվեդիա՝ հոր և եղբոր մոտ։ Այնտեղ էլ զբաղվել է ազատ ըմբշամարտով և մասնակցել մրցումներին՝ դառնալով երկրի չեմպիոն[4]։ Որոշ հանգամանքների բերումով, հայտնվել է ընդհանուր մենամարտերի (MMA) պարապունքին, և դրա հանդեպ առաջացել է հետաքրքրություն։ Ավելի ուշ սկսել է պարապել Allstars Gym Sweden մարտական ակումբում[5]։ Ծանոթացել է խառը ոճի մենամարտիկ Ալեքսանդր Գուստաֆսոնի հետ։ Նախընտրում է պարապունքի ընթացքում մենամարտել ծանր քաշայինների հետ։
Պրոֆեսիոնալ գործունեության սկիզբ խմբագրել
Չիմաևը սկսել է ելույթները սիրողական մրցաշարերում։ 2017 թվականին հաղթել է 3 մենամարտում, իսկ արդեն 2018 թվականին կատարել պրոֆեսիոնալ առաջնաելույթը։ Առաջին երկու հաղթանակները տարել է FCR և IRFA պրոմոշեններում, այնուհետև պայմանագիր կնքել «Brave CF» կազմակերպության հետ[6]։ 6 անընդմեջ հաղթանակ տանելուց հետո հրավիրվել է UFC[7]։
Ultimate Fighting Championship խմբագրել
UFC-ի առաջնաելույթը Չիմաևը կատարել է 2020 թվականի հուլիսի 15-ին՝ «UFC on ESPN 13» մրցաշարի շրջանակներում, Ջոն Ֆիլիպսի դեմ[8]՝ հաղթելով խեղդող հնարքով։ Հաջորդ մենամարտն անցկացրել է պրոմոշենի համար ռեկորդային 10 օր անց՝ «UFC on ESPN 14»-ի շրջանակում, Ռիս ՄաքՔիի դեմ, ում հաղթել է նոկաուտով[9]։
UFC-ում իր 3-րդ մենամարտն անցկացրել է 2020 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «UFC Fight Night: Covington vs. Woodley» իրադարձության շրջանակում, որտեղ Ջերալդ Մերշարտին հաղթել է նոկաուտով[10]։
Տիտղոսներ և նվաճումներ խմբագրել
Ընդհանուր մենամարտեր խմբագրել
Ազատ ըմբշամարտ խմբագրել
- Շվեդիայի ազատ ըմբշամարտի 2018 թվականի մրցաշար մինչև 92 կգ քաշային կարգ - [11]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Էջը UFC.com կայքում». UFC.com.
- ↑ Brett Okamoto (2021 թ․ հոկտեմբերի 28). «Khamzat Chimaev is finally returning at UFC 267: 'The circus is picking right back up'». ESPN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ https://www.sherdog.com/fighter/Khamzat-Chimaev-280021
- ↑ «Чеченского бойца UFC назвали «шведским Хабибом». Чимаев сотворил историю, а теперь хочет «научить манерам Конора»». sport24.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Allstars Training Center». Allstars Training Center (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ mixed martial arts- Bahrain. «Khamzat Chimaev: The quick rise of BRAVE CF's most dangerous man». bravecf.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ FightTime. «Хамзат Чимаев подписан в UFC». fighttime.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Sherdog.com. «UFC on ESPN 13 - Kattar vs. Ige». Sherdog. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Sherdog.com. «UFC on ESPN 14 - Whittaker vs. Till». Sherdog. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Sherdog.com. «UFC Fight Night 178 'Covington vs. Woodley' Play-by-Play, Results & Round Scoring». Sherdog. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Метка: Швеция - WSPORT-SHATOY». wsport.su. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
Ատաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խամզատ Չիմաև» հոդվածին։ |