Համասփյուռ (անձնանուն)

իգական անձնանուն

Համասփյուռ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն համասփյուռ ծաղկի անունից։ Սկսել է գործածվել 15-րդ դարից։ Հիշատակված է 1629 թվականին Նոր Ջուղայում։ Այժմ էլ (2021թ.) գործածական է։ Անվան կրճատ ձևերն են՝ Համաս, Համասիկ, Համասիա, Համասիե[1]։

Համասփյուռ
Համասփյուռ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերՀամաս, Համասիկ, Համասիա, Համասիե
Կապված հոդվածներ«Համասփյուռ» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Համաս խաթուն, կին նշանավոր գրիչ Դանիել քահանայի։ Հիշատակված է 1441 թվականին[2]։
  • Համասփյուռ, կին Կարապետ քահանայի և մայր Գրիգորիսի, ով Սևանի րաբունապետն էր, 1486 թվական[3][4]։
  • Ավանդված են նաև Համասիե (1587)[5], Ամաս (1666)[6], Համաս (1693)[7], Համաս (1710)[8], Համազ (18-րդ դար)[9], Համասիա խաթուն՝ թվականն անհայտ[10]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 26 — 742 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 383
  3. Արձ․ Սմբատեանց
  4. Գեղարքունի 120
  5. Bodleian 107
  6. Ձեռագիր Վասպուրական 926
  7. անդ 334
  8. անդ 657
  9. Ջամբռ 183
  10. Թորոս աղբ․ Բ․ 274