Համաշխարհային ծովային տնտեսություն

Համաշխարհային ծովային տնտեսություն, համաշխարհային տնտեսության մաս, որն առանձնանում է իր համեմատաբար ինքնուրույն տնտեսական կատեգորիայով, հասարակության արտադրողական ուժերի զարգացման, աշխատանքի աշխարհագրական բաժանման, համաշխարհային տնտեսության ինտերնացիոնալացման և գլոբալացման հետևանաքով։ Այն ունի հետևալ կառուցվածքը`

Ծովային տնտեսության այս բոլոր տեսակները ներառում են ջրային տարածքի և ափամերձ շրջանների արտադրական ձեռնարկությունների ամբողջությունը։ Ծովային ակտիվ տնտեսական գործունեությունն արդեն դառնում է բազմաթիվ բարդ հիմնախնդիրների առաջացման սկզբնաղբյուր, որոնք կարելի է դիտարկել երկրների, տարածաշրջանների և անգամ ամբողջ մոլորակի մակարդակով։ Ինչ վերաբերվում է այդ մակարդակներից վերջինին, ապա այդ դեպքում այն հանդիսանում է համամոլորակային էներգետիկ, հումքային, պարենային հիմնախնդիրների անմիջական արտացոլումը։ ԵՎ այդ հիմնախնդիրների լուծման ուղիներից մեկը դարձավ Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսների օգտագործումը։ Համաշխարհային օվկիանոսի ավազանին է պատկանում ներկայիս նավթի և գազի հանույթի շուրջ 30%, իսկ մոտ ապագայում այն կարող է հասնել մինչև 50%։

Համաշխարհային օվկիանոսի 100 կիլոմետրանոց ափամերձ գոտում ներկայումս բնակվում են ավելի քան 2 միլիարդ մարդ։ Այս բոլոր մարդիկ օվկիանոսի հետ կապված են իրենց տնտեսական և ռեկրեացիոն գործունեությամբ։ Եվս 2-3 միլիոն մարդ էլ «օվկիանոսի բնակիչներ» են, որոնք գտնվում են օվկիանոսային ջրատարածքում։ Նրանք բոլորը կամ օվկիանոսում զբաղվում են արտադրական գործունեությամբ, կամ էլ հենց ուղևորատար նավերի ուղևորներն են։

Վերջին տասնամյակների ընթացքում ծովափնյա բնակչությունը մշտապես ավելանում է, ինչը պայմանանվորված է դեպի ծով անընդհատ տեղաշարժերով, որոնք բնորոշ են առանձին շրջաններին, այդ ֆոնին էլ ավելանում է ծովափնյա միլիոնանոց քաղաքների թիվը։ Համաշխարհային օվկիանոսի համամոլորակային հիմնախնդրի բնապահպանական ասպեկտը պետք է դիտարկել որպես բնակչության շարունակ ուժեղացող արտադրական գործունեության արտացոլում։ Ցավոք այդ գործունեությունը միշտ չէ, որ հաշվի է առնում Համաշխարհային օվկիանոսի առանձնահատկությունները,օվկիանոսային միջավայրի հատուկ դինամիկությունը, և ամենի արդյունքում օվկիանոսի վրա մարդածին բացասական ազդեցություն ոչ թե լոկալ է, այլ` գլոբալ։

Համաշխարհային օվկիանոսի «առողջությունը» մեծապես տուժել է նավթային աղտոտման, մետաղացման, քիմիացման հետևանքով։ Ամերիկյան հեղինակավոր մասնագետների կարծիքով մարդիկ իրենք են ստիպել օվկիանոսին հասնել վտանգավոր սահմանագծին` նրա բնական հնարավորության սահմանին, իսկ որոշ դեպքերում անգամ հատել է այդ սահմանագիծը։ Ահա թե ինչու օվկիանոսային արդյունավետ բնոգտագործման հիմնախնդիրն ամբողջ աշխարհում մնում է ուշադրության կիզակետում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան 2014, էջ 166-169