Հակոբ Վարթևառի Փանոսյան (հունիսի 8, 1946(1946-06-08), Անջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան), ինքնաշխատ եւ հրթիռային համակարգերի կառավարման բնագավառի գիտնական։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2008 թվականի նոյեմբերի 28-ից)։

Հակոբ Փանոսյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1946(1946-06-08) (77 տարեկան)
ԾննդավայրԱնջար, Զահլեի շրջան, Բեկաայի մարզ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1969) և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունմաթեմատիկոս
ԱնդամությունՀՀ ԳԱԱ

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ 1974 թվականին ստացել է մագիստրոսի վկայական Հարավային Քարոլայնայի Կոլումբիայի համալսարանից կիրառական մաթեմատիկայի մեջ և 1981 թվականից Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի փիլիսոփայության դոկտորի աստիճանի է արժանացել ճարտարագիտության մեջ։ 1981-1987 թվականներին աշխատել է Թեքսդրօն (Textron) ընկերությունում և 1987 թվականից աշխատել է «Ռոքուել Միջազգային» (Rockwell International, Rocketdyne), ապա Բոինգ (Boeing, Rocketdyne) և ապա Փրաթ և Ուիթնի (Pratt & Whitney, Rocketdyne) ընկերությունների մեջ ինքնաշխատ եւ հրթիռային համակարգերի և առաջացող բարձր հաճախության տատանումները կառավարելու՝ որպես «Շաթլ» տիեզերանավերի շարժիչների և տատանումների կայունության և կառավարման գլխավոր մասնագետ։ Ծրագրավորել է ամենաբարդ գերձայնային շարժիչի` X33 Aerospike Engine կառավարման օրինակարգը (control law) և առաջարկել է շարժիչների մասնաբաժիններում առաջացող բարձր հաճախության տատանումները կառավարելու և շատ ցածր ջերմաստիճաններում դրանց կայունությունն ապահովելու նոր եղանակ[1][2]։ Ստացել է պատենտ (US5365842 A) տատանումների մարման նոր եղանակի համար։

Փանոսյանը նաև Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պաշտոնակից պրոֆեսոր (adjunct professor) է, և Բոյինգի տեխնիկական անդամակից (Boeing Technical Fellow)։ Նա համահեղինակ է երկու գրքերի և ավելի քան 80 գիտական հոդվածների։

1983 թվականին հիմնադրել է (ԱՃԳԸ) Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (Armenian Engineers and Scientists of America), և 1987 եւ 1988 թվականներին ծառայել որպես ընկերության նախագահ[3] և նույն թվականներին նախաձեռնել է առաջին Հայ Գիտնականների և Ճարտարագետների համաշխարհային գիտաժողովը Լոս Անջելոսում, որը կայացել է 1989 թվականի Յուլիսին և որին նախագահել է Միհրան Աղպապյանը։ 1992 թվականին հիմնադրել է ԱՐՓԱ հիմնարկը (ARPA Institute) և մինչ այժմ ծառայում է որպես կազմակերպության նախագահ։ Ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1987 թվականին երեք ամսով գտնվել է Հայաստանում՝ ԱՄՆ-ի Ֆուլպրայթ կազմակերպության պատվերով և դասավանդել է ԵՊՀ-ի և Պոլիտեխնիկ համալսարանների մեջ ավտոմատ կառավարման համակարգերի մասին։ Այդ թվականից հաճախ է գտնվում Հայաստանում և կազմակերպում և տանում զանազան աշխատանքներ ԱՐՓԱ Հիմնարկի շրջանակներում։ ԱՐՓԱ Հիմնարկի միջոցով ստեղծել է Ալիխանյան Ազգային Լապարաթորիայի մէջ առաջին մաքուր սենյակը, իր ջանքերով ԱՐՓԱ Հիմնարկը ստեղծել է Երեբունի հիւանդանոցում առաջին արդի արյան կենտրոնը, նուիրել է Մոլեկուլային կենսաբանության Ինստիտուտին առաջին արդի սեկվինաթորը ԴՆԹ-ի ուսումնասիրութիւնների համար եւ բազմաթիւ ինստիտութներին եւ համալսարաններին նվիրել է անհրաժեշտ գիտահետազոտական սարքեր։

Նա կազմակերպում է ամենամյա նորարության մրցույթ հայաստանի երիտասարդ գիտնականների համար եւ ամենամսյա դասախոսություններ Լոս Անջելոսում, Հայաստանի և կամ հայության մասին, հրավիրելով տարբեր բնագավառների մեջ մասնագիտացած անձեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Հակոբ Վարթևառի Փանոսյան, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
  3. «Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերության հակիրճ պատմություն» (անգլերեն). Վերցված է 2015 թ. փետրվարի 7-ին.

4. http://www.arpainstitute.org