Հակոբ Վարդանյան (ջութակահար)
ջութակահար
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Վարդանյան (1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1981), հայ ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Հակոբ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | 1928 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | 1981 |
Մասնագիտություն | ջութակահար և դասախոս |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայֆիլհարմոնիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1928 թվականին, Երևանում։ 1946-1952 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1951 թվականին մասնակցել է Բեռլինում III համաշխարհային փառատոնին, որի շրջանակներում 17 համերգ է ունեցել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաև Լեհաստանում և Ալբանիայում։ Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆիլհարմոնիա՝ որպես մենակատար։ 1963 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։
Գրականություն խմբագրել
- Армен Будагян, Скрипач Акоп Вартанян, Ереван, 1998
- Dekada Muzyki Armeńskiej/ 26.1.68/6.11.68 (համերգային ծրագիր)
- Վարդանյան ջութակահարը Արխիվացված 2018-12-13 Wayback Machine. Վեմ ռադիոկայան, 2018