Հակոբ Սուքիասյան
Հակոբ Հմայակի Սուքիասյան (հուլիսի 22, 1931, Ձորաշեն, Ղուկասյանի շրջան), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1971):
Հակոբ Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1931 (92 տարեկան) |
Ծննդավայր | Ձորաշեն, Ղուկասյանի շրջան |
Վախճանվել է | հուլիսի 14, 2022 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1956) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Հակոբ Սուքիասյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 22-ին, Շիրակի մարզի Ձորաշեն գյուղում։ 1950 թվականին ընդունվել և 1956 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Երկու տարի Լենինականում (այժմ` Գյումրի) զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1965 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1971 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1968 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` Փարիզ (1977), Լիսաբոն (1979), Հունաստան (1997) և այլն։ Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Ստեղծագործում է գեղանկարչության («Խնձորեսկի ճանապարհին» (1977), «Աղբյուր» (1992) նկարաշար, «Բարի լույս, հայեր» (2001), «Արենի գյուղը» (2002), «Երեկոն Շիրակ աշխարհում» (2004) և գրաֆիկայի («Հայկական երգ», (1998), «Վիկտոր Օհանջանյան» (2001), «Տորք Անգեղ» (2003) բնագավառներում։ Գործերին բնորոշ են ինքնատիպ արտահայտչամիջոցները, կապտամանուշակագույնի և վարդագույնի մեղմ զուգորդումներով գունային կոլորիտը։ Գործերից պահվում են ԺԱԹ-ում[1], ՀԱՊ-ում[2], ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում և այլուր[3][4]։
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Գյումրիում, Վանաձորում (1988, 1999):
Գրականություն խմբագրել
- Հակոբ Սուքիասյան (կատալոգ), Երևան, 2004։
- Խոստիկյան Գոհար, Հակոբ Սուքիասյան (կատալոգ), Հայաստանի նկարիչների միություն, Երևան։ 1987[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սուքիասյան Հակոբ». www.mamy.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 512։
- ↑ «AV Production - Հակոբ Սուքիասյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
- ↑ Խոստիկյան, Գոհար; Հայաստանի նկարիչների միություն; Հայաստանի նկարչի տուն, eds. (1987). Հակոբ Սուքիասյան=: Сукиасян Акоп: Ցուցհ. կատալոգ. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)