Հակոբ Նարկիլեճյան

հայ բժիշկ

Հակոբ Նարկիլեճյան (1880 - անհայտ), հայ բժիշկ, դեղագործ, հանրային գործիչ։

Հակոբ Նարկիլեճյան
Ծնվել է1880
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
ԿրթությունԿոստանդնուպոլ­սի Կա­լա­թա­սե­րա­յի «Մեք­թեբ-ի Սուլ­թա­նիե» բարձ­րա­գույն վար­ժա­րա­ն
Կ. Պոլ­սի Օս­մա­նյան դե­ղա­գոր­ծա­րան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Նարկիլեճյանը ծնվել է մոտ 1880 թվականին։ 1900 թվականին ավարտել է Կոստանդնուպոլ­սի Կալաթասերայի «Մեք­թեբ-ի Սուլ­թա­նիե» բարձրագույն վարժարանը։ 1904 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան դեղագործարան վարժարանը և դեղագործ աշխատել։ Կ. Պոլսի Օսմանբեյ թաղամասում (Շիշլիի մոտ) ունեցել է սեփական դեղատուն և պատրաստել «Fitinli Maksut Surubu», «Terpestezin Ampulleri» դեղերը։ Եղել է հանրային գործիչ։ 1914 թվականին Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական դեղագործ ծառայել։

1915 թվականի ապրիլին 11-13 (24-26)-ի ընթացքում, լինելով զինվորական ծառայության մեջ, բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ Թուրք ոստիկանը նրան Կ. Պոլսի Հայտար փաշայի Ա. սպասասրահից արտաքնոց տանելով որպես նվաստացում պոկել է նրա զինվորական համազգեստի նշանները։ Այնուհետև աքսորվել է Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Եղել է Չանղըրըից ազատված 5 հոգանոց առաջին խմբի կազմում։

Մեծ Եղեռնից հետո վերապրել է։

1949-1951 թվականներին եղել է սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Գրականություն խմբագրել

  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • այ Եղեռնը, Բ տպագրութիւն, Պէյրութ, 1978, 171 էջ
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ

Աղբյուրներ խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։