Հակոբ Մեղապարտի հուշարձան (Երևան)

Հակոբ Մեղապարտի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Իսահակյան փողոցում, Գրքի պալատի և Արմենպրես լրատվական գործակալության շենքի դիմաց, տեղադրվել է 1987 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հակոբ Մեղապարտի հուշարձան

Հակոբ Մեղապարտի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/67.2
Համայնք Կենտրոն
Գտնվում է Իսահակյան փողոց
Բարձրություն 6 մ
Քանդակագործ(ներ) Խաչատուր Իսկանդարյան
Ճարտարապետ(ներ) Մ. Ավագյան
Նյութ գրանիտ
Շինարարության սկիզբ 1987
Շինարարության ավարտ հոկտեմբերի 9, 1987
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է գրանիտից, չափսերը` 6x3,5 մետր։

Արձանը պատկերում է Հակոբ Մեղապարտին, որի ձախ ձեռքում նրա հրատարակած առաջին գիրքն է՝ «Ուրբաթագիրքը»։ Ներքևի աջ անկյունում, «Հակոբ Մեղապարտ» գրության վերևում, Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով, որը նշանակում է. D` Dei Servus, Աստծու ծառա, I` Iakobus, Հակոբ, Z` Zanni, Ծաննի՝ Հովհաննես (յան), A` Armenius, Հայ։

Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձան կա նաև Զմմառում (հեղինակ՝ Ր. Ետալյան)[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հակոբ Մեղապարտի արձանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել