Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Яков Аркадьевич Мелькумов, դեկտեմբերի 12 (24), 1885[1], Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 3, 1962(1962-07-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) ռազմական հուշերի գրքի հեղինակ։

Հակոբ Մելքումյան
դեկտեմբերի 12 (24), 1885[1] - հուլիսի 3, 1962(1962-07-03)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԽերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակՀեծելազոր[1]
ԿոչումԿոմդիվ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ[1] և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1]
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1934)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շուշիի գավառի Խերխան գյուղում, որմնադրի ընտանիքում։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աշխաբադ, որտեղ Հակոբը սովորել է թուրքմեներեն և ձիավարություն։ 1906 թվականին ավարտել է Աշխաբադի գիմնազիայի 6-րդ դասարանը[2][3]։

Բանակ է զորակոչվել 1907 թվականին։ 1910 թվականին ավարտել է Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանը, ստացել է շտաբս-ռոտմիստրի կոչում։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին որպես գնդացրային անձակազմի հրամանատար[3]։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը։ 1918 թվականի ամռանից եղել է 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա, 1919 թվականի վերջերից՝ 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը։ 1920-1923 թվականներին մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը։ 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։ 1924 թվականին նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար։ 1924-1931 թվականներին նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները։ 1935 թվականին ստացել է կոմդիվի (դիվիզիայի հրամանատարի) կոչում։ 1934-1937 թվականներին զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը[4]։

1937 թվականի հունիսին ձերբակալվել է։ 1940 թվականի ապրիլին «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է գնդակահարության՝ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից։ Մեղադրյալի բողոքարկելուց հետո, ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ՝ պատիժը փոխարինվեց 15 տարվա ազատազրկմանբ և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկմանբ։ 1954 թվականին ազատ է արձակվել և 1955 թվականին ռեաբիլիտացվել է։ Մահացել է 1962 թվականին՝ Մոսկվայում[2]։

Հիշատակի հավերժացում խմբագրել

Հակոբ Մելքումյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 397.
  2. 2,0 2,1 Черушев, Н. С. (2012). «Мелькумов, Яков Аркадьевич». Расстрелянная элита РККА (командармы 1-го и 2-го рангов, комкоры, комдивы и им равные): 1937-1941. Биографический словарь (ռուսերեն). Մոսկվա: Кучково поле. էջեր 248–249.
  3. 3,0 3,1 «Мелькумов, Яков Аркадьевич». Гражданская война и военная интервенция в СССР (ռուսերեն). Մոսկվա: Սովետսկայա էնցիկլոպեդիա. 1983. էջ 346.
  4. Гречко, Андрей Антонович, ed. (1978). «Мелькумов, Яков Аркадьевич». Советская военная энциклопедия (ռուսերեն). Vol. հատոր 5. Մոսկվա: Воениздат. էջ 238.
  5. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397