Հակոբ Հովհաննիսյան (երաժշտագետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հակոբ Միսաքի Հովհաննիսյան (հունվար 1888, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 7, 1947(1947-12-07)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, երաժշտական-հասարակական գործիչ։

Հակոբ Հովհաննիսյան
Ծնվել էհունվար 1888
Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 7, 1947(1947-12-07)[1] (59 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժշտագետ և ուսուցիչ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1907)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1907), որտեղ աշակերտել է Մակար Եկմալյանին, Գրիգոր Սյունուն։

1907-1908 թվականներին երաժշտություն է դասավանդել Բաթումի, 1908-1935 թվականներին՝ Թիֆլիսի հայկական դպրոցներում։ Երաժշտական լիգայի, Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության անդամ, Հայարտան երաժշտական մասնաճյուղի հիմնադիրներից։

Երաժշտագիտական հոդվածներով հանդես է եկել Թիֆլիսի և Երևանի մամուլում։

Աշխատություններից են «Հայ երաժշտության պատմություն», «Հայ ժողովրդական երգի մասին» (անտիպ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։