Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Ռաֆիկի Հակոբյան (փետրվարի 10, 1963(1963-02-10), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 23, 2021(2021-03-23)[1]), հայտնի նաև Ճոյտ մականվանբ[2], Հայաստանի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր։

Հակոբ Հակոբյան
Ծնվել էփետրվարի 10, 1963(1963-02-10)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 23, 2021(2021-03-23)[1] (58 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Երեխաներ5

Կենսագրություն խմբագրել

1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

Գործունեություն խմբագրել

  • 1984-1986 թվականներին ընդունվել է «Արմհիդրոտրո» որպես բանվոր
  • 1986-1988 թվականներին եղել է բաժնի ղեկավար
  • 1988-1991 թվականներին՝ վարչության պետ
  • 1991-1999 թվականներին՝ ասոցիացիայի ղեկավար։

Կրթություն խմբագրել

1996-2001 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ստացել Հիդրոկոնստրուկտորի որակավորում։

Քաղաքական և կուսակցական գործունեություն խմբագրել

1999-2003 թվականներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր (թիվ 35 ընտրատարածքից)։ Եղել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ է եղել, որը հիմնադրվել է 2003 թվականի հունիսի 13-ին և բաղկացած է 15 պատգամավորներից։ 2003 թվականի մայիսի 25-ին կրկին վերընտրվել է Աժ պատգամավոր թիվ 26 ընտրատարածքից, և ղեկավարել մինչև 2007 թվականը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր, ուներ հինգ երեխա։

Ձերբակալություն խմբագրել

Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է 2015 թվականի փետրվարի 2-ին[3]։ Նույն թվականի մայիսի 4-ին ազատ է արձակվել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կորոնավիրուսից մահացել է նախկին էջմիածնեցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը
  2. ««Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը եկավ, ասաց գործարանի հիմնական բաժնեմասն իմն է․ Եղեգնուտի բնակիչ». news.am. 2019 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  3. «Ձերբակալվել է Հակոբ Հակոբյանը (Ճոյտ). Հարկայինի պարզաբանումը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «Ինչու և ինչ հիմնավորմամբ ազատ արձակվեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite web}}: Text "Armlur – Լուրեր Հայաստանից" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել