Հակոբ Դարմոյան, Հայ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից (Արմավիրի ստորաբաժանում)։

Կենսագրություն խմբագրել

Հակոբ Վոլոդյայի Դարմոյանը ծնվել է 1963 թ. Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր) քաղաքում։ Ավարտել է Արմավիրի թիվ 1 միջն. դպրոցը, ծառայել նախկին միության բանակում, աշխատել է «Տարոն» կոմբինատում։ 1988 թվից եղել է Արցախյան շարժման մասնակից, մասնակցել է Կոռնիձորի, Ղափանի պաշտպանությանը, եղել Արցախի տարբեր տեղամասերում։ Զոհվել է 1992 թ. մայիսի 24-ին Լաչինի Ջիջիմլի գյուղի բարձունքների վրա, հետախուզությունից վերադառնալիս։ Աճյունը թաղված է Սարդարապատի հուշարձան-համալիրի մերձակա բարձունքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռ.Սահակյան, «Գիրք վշտի և հպարտության»