Հակոբ Արապյան

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Արապյան (այլ կիրառումներ)

Հակոբ Արապյան (1867, Զմյուռնիա, Թուրքիա- 1910 թվականից հետո), հայ քանդակագործ։

Հակոբ Արապյան
Ծնվել է1867
ԾննդավայրԻզմիր, Օսմանյան կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 1910
ԿրթությունՊերպերյան վարժարան (1883)
Մասնագիտությունքանդակագործ

Կենսագրություն խմբագրել

1883 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանը, 1889 թվականին՝ Պոլսի գեղարվեստի վարժարանը։ Սովորել է Փարիզի գեղարվեստական դպրոցում, աշակերտել Է. Ֆալգիեռիին[1]։

1893-1894 թվականներին հրավիրվել է Թիֆլիս՝ Խոջիվանքի գերեզմանատանը կանգնեցնելու Րաֆֆու մահարձանը, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է պատվերից ու հետ վերադարձել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Հայ քանդակագործները Օսմանյան կայսրության մեջ, Ա. Աղասյան