Հակոբ Անտոնյան

հայ հրապարակախոս, թարգմանիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Անտոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հակոբ Ս. Անտոնյան (հունվարի 21, 1887(1887-01-21), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբերի 4, 1967(1967-12-04), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։

Հակոբ Անտոնյան
արմտ. հայ.՝ Յակոբ Անտոնեան
Ծնվել էհունվարի 21, 1887(1887-01-21)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1967(1967-12-04) (80 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս, բանաստեղծ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունՌոբերթ քոլեջ (1906)[1] և Նյու Յորքի համալսարան[1]
Հակոբ Անտոնյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Ուսումը ստացել է Ռոբերտ քոլեջում։ 1906 թվականին ավարտել է քոլեջը, զբաղվել մանկավարժական աշխատանքով, ապա պաշտոնավարել Կ. Պոլսի ամերիկյան դեսպանատանը։ 1916 թվականին ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հետ, որի անձնական քարտուղարն էր, մեկնել է ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու Յորքի համալսարանում։

Բանաստեղծություններով, հոդվածներով աշխատակցել է հայկական մամուլին («Շանթ», «Հայաստանի կոչնակ», «Հայ կին», «Անահիտ», «Նոր գիր» և այլն)։ 1920 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Բյուրեղներ» վերնագրով։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, իր կնոջ՝ Ժանին Մեյի (Ժանն Անտոնյան) պատմվածքներից մի քանիսը նրա թարգմանությամբ լույս են տեսել «Հայ կին» և «Հայաստանի կոչնակ» պարբերականներում։ Թարգմանություններ է կատարել Շառլ Բոդլերից, Հենրի Լոնգֆելլոյից, Շեքսպիրից, Վիկտոր Հյուգոյից և ուրիշներից։ Շելլիի «Պրոմեթեոս արձակած» երկը նրա չափածո թարգմանությամբ լույս է տեսել Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում[3]։

Օգտագործել է Ա., Ասուրհակոբ Անտոնբալ, Յ. Ա., Յ. Ս. Ա. ծածկանունները[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 101-102.
  4. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 559։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Անտոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 456