Հակոբ Քայխոսրովի Ալխազով (Ալխազյան) (հունվարի 1, 1826(1826-01-01)[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 3, 1896(1896-11-03)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուսական բանակի հայազգի գեներալ։

Հակոբ Ալխազով
հունվարի 1, 1826(1826-01-01)[1] - նոյեմբերի 3, 1896(1896-11-03)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
ԿոչումՀետևազորի գեներալ
Հրամանատարն էրԿապորսկի 4-րդ հետևակային գնդի,
2-րդ բրիգադի 19-րդ հետևակային դիվիզիա,
41-րդ հետևակային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Հունգարական ապստամբության ճնշում, Lեհական ապստամբություն (1863)[1] և Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)[1]
ԿրթությունԵրկրորդ կադետական կորպուս (1844)[1]
Պարգևներ
Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Կարմիր արծվի 2-րդ կարգի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1826 թվականի հունվարի 1-ին, Թիֆլիսում։ Ավարտել է 2-րդ կադետական կորպուսը (1844Ղրիմի պատերազմի ժամանակ ծառայել է Պետերբուրգի և Վիբորգի նահանգների ծովեզրը պաշտպանող զորքերում։ 1863-1864 թվականներին մասնակցել է լեհական ապստամբության ճնշմանը։

1874 թվականին ստացել է գեներալ-մայորի աստիճան։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմում եղել է Քութայիսի, ապա նաև Սուխումի, Ինգուր|Ինգուրական և Գուրիական միացյալ ջոկատի հրամանատար, մասնակցել է Կարսի գրավմանը և քաջության համար 1878 թվականին ստացել գեներալ-լեյտենանտի աստիճան։

1883 թվականին նշանակվել է Կովկասյան գրենադերական դիվիզիայի, 1885 թվականին՝ բանակային 3-րդ կորպուսի հրամանատար։ 1891 թվականին ստացել է հետևազորի գեներալի աստիճան։ 1894 թվականից եղել է Զինվորական խորհրդի անդամ։ Մահացել է նոյեմբերի 3-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ալխազով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ալխազով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 177