Հականիշներ, բառային զույգեր, որոնք արտասանությամբ տարբեր են, իմաստով՝ հակառակ (գագաթ - ստորոտ, չոր - թաց)։ Ձևով տարբեր, իմաստով հակառակ բառերը կոչվում է հականիշ։ Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին՝

Մեծը փոքրի հականիշն է

Հականիշները կարող են լինել տարարմատ՝ ներս - դուրս, և համարմատ՝ կիրթ - անկիրթ։ Բազմիմաստ բառերն ըստ գործածվող իմաստի կարող են ունենալ տարբեր հականիշներ՝

    • դատարկ - լի (բաժակ),
    • դատարկ - զբաղեցրած (տեղ, աթոռ),
    • դատարկ - բովանդակալից (խոսք),
    • դատարկ - ճոխ (սեղան):

Իբրև ոճական հնարանք հականիշներն օգտագործվում են հակաթեզներում, որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով՝ «Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ», «Շատ գիտես, քիչ խոսիր»։ Հականիշներն օգտագործվում են նաև առածներում, ասացվածքներում։

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Շալունց Ռ. Ն., Հականիշ բառերը ժամանակակից հայերենում, Երևան, 1978։
  • Հայկական սովետականx հանրագիտարան, հ. 6, 1980, էջ 62։