Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթ

հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավ-շաբաթ

Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթ (անգլ.՝ World Antibiotic Awareness Week), Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավ-շաբաթ[1], որը միտված է հակաբիոտիկ դիմադրության խնդրի վերաբերյալ գլոբալ իրազեկության բարձրացմանը, բոլոր ոլորտներում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման խթանմանը՝ հակաբիոտիկների դիմադրության հետագա դեպքերը կանխելու համար[2]։ Անց է կացվում 2015 թվականից։

Նախադրյալներ խմբագրել

Շատ վարակիչ հիվանդություններ 20-րդ դարից բուժելի են հակաբիոտիկների օգնությամբ, բայց նրանց ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ և նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով, եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ 2050 թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլլար[1]։

Պատմություն խմբագրել

Հակաբիոտիկների իրազեկման առաջին համաշխարհային շաբաթը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2015 թվականի նոյեմբերի 16-22-ը։ Շաբաթվա նպատակն էր բարձրացնել գլոբալ իրազեկությունը հակաբիոտիկների դիմադրության վերաբերյալ[3]։ 2017 թվականին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) միասին կոչ են արել համապատասխանաբար օգտագործել հակաբիոտիկները մարդկանց և կենդանիների համար, որ հակաբիոտիկների դիմադրության առաջացումը նվազի[4]։

Հայաստանը 2015 թվականի հուլիսի 8-ին թիվ 32 արձանագրությամբ հավանություն է տվել «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը» և միացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մեկնարկեց հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը
  2. «Duration of antibiotic therapy and resistance». NPS Medicinewise. National Prescribing Service Limited trading, Australia. 2013 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  3. «World Antibiotic Awareness Week». World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «World Antibiotic Awareness Week». WHO. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Հայաստանը միացել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին