Հալիդե Էդիբ Ադըվար (օսման.՝ خالده اديب اديوار, թուրքերեն՝ Halide Edib Adıvar, հունիսի 11, 1884(1884-06-11)[1][2][3][…], Կոստանդնուպոլիս[7][5] - հունվարի 9, 1964(1964-01-09)[4][5][6][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, մշակութային և հասարակական գործիչ։ Հայոց ցեղասպանության ժամանակ մասնակցել է հայ որբերի մահմեդականացմանը և թուրքացմանը։

Հալիդե Էդիբ
Halide Edip Adıvar
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1884(1884-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1964(1964-01-09)[4][5][6][…] (79 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանMerkezefendi Cemetery
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունթուրք
Մայրենի լեզուօսմաներեն և թուրքերեն
ԿրթությունՈւսկյուդար ամերիկյան ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիպասան, գրող, համալսարանի դասախոս, ռազմական գործիչ և լրագրող
ԱշխատավայրՍտամբուլի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Halide Edib Adıvar Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

1908 թվականից՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության գործուն քարոզիչներից։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ Սիրիայում Ջեմալ փաշայի հանձնարարությամբ ղեկավարել է որբանոցների ստեղծման աշխատանքը։

1920-ական թվականներին շրջագայել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում։ Ամերիկյան հասարակայնության շրջանում թուրքերի վերաբերյալ դրական կարծիք ստեղծելու և պատմությունը կեղծելու նպատակով քարոզել է այն միտքը, թե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ, իբր, հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ Էդիբը միաժամանակ փորձել է ցույց տալ, թե ինքը դեմ է եղել հայ որբերին մահմեդականացնելուն, սակայն ժամանակակիցների (Ռիֆաթ Մեվլան Զադե) վկայությամբ, Էդիբը հայ որբերին մահմեդականացրել է և դաստիարակել որպես թուրքերի։ Գրել է վեպեր, ուշադրության է արժանի նրա հուշագրությունը, որտեղ անդրադարձել է նաև հայերի տեղահանությանը և հայ որբերի վիճակին։

Գրականություն խմբագրել

  • Memoires of Halide Edip, N. Y.-L, 1926.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիդե Էդիբ» հոդվածին։