Հազրո (Հըզրո, Խազրու), գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի մարզում, Դիարբեքիր (Ամիդ) քաղաքից մոտ 64 կմ հյուսիս-արևելք, Խաչերդում լեռան հարավային ստորոտին, այգեպատ, սառնորակ աղբյուրներով հարուստ վայրում։ Գտնվում էր Ֆարկին գյուղաքաղաքից 23-24 կմ հյուսիս-արևմուտք, Տիգրիսի ձախ վտակներից մեկի ակունքի տարածքում։

Քաղաք
Հազրո
թուրքերեն՝ Hazro
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵնթարկումՇրջանային կենտրոն
ՄարզԴիարբեքիրի
Այլ անվանումներԽազո, Խազրո, Խազրու, Հըզրո, Հազրու
Մակերես425 կմ²
ԲԾՄ1050 մետր
Բնակչություն5.277 մարդ (2008)
Ագլոմերացիա18.798
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ412
Փոստային դասիչ21560
Պաշտոնական կայքhazro.gov.tr (թուրքերեն)
Հազրո (Թուրքիա)##
Հազրո (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Ս.Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445-ի կոնդակում, «Հըզրաւ» անվանաձևով։ XVI-XIX դդ. եղել է Թարջիլի (Թըռջըլի) քրդական իշխանության կազմում (ուշ շրջանում՝ Սիլվան գավառակի Հազրո գյուղախմբի կենտրոն)։

Հազրոյի գյուղախմբի մոտ 30 հայաբնակ գյուղերից առավել բազմամարդ էին Ագրակը, Բաշնեղը, Դերսիլը, Հոդնովը, Ջրնոխին, Սլեմանին և Քուֆերջինը, որոնց արհեստավորներից հռչակված էին հատկապես ջուլհակները։ Հազրոն 1895-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ կողոպտվել է (գյուղերով հանդերձ), 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ ամբողջովին հայաթափվել։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին կար մոտ 400 տուն հայ բնակչություն։ Ընդհանուր տների քանակը ըստ տարբեր աղբյուրների կազմում էր 800-100։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին արհեստներով, առևտրով, այգեգործությամբ։ Հողը բարեբեր էին։ Կար պտղատու այգիներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ունեին 2 եկեղեցի՝ Սուրբ Շմավոն (Շըմշամոնիկ) և Սուրբ Աստվածածին, վերջինիս կից՝ Կ.Պոլսի Միացյալ ընկերության հիմնադրած վարժարան։ Եկեղեցիներից մեկը կառուցված էր 1266 թվականին, իսկ մյուսը` 1268 թվականին[1]։

Հազրոյին մերձակա հայտնի պատմաճարտարապետական հուշարձաններ էին Այնըբրըղի, Թարջլու և Չխրի վանքերը։

Գրականություն խմբագրել

  • Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։
  • Սրվանձտյանց Գ., Երկ., հ. 2, Երևան, 1982։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 303
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։