Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան
Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան, գտնվում է ԼՂՀ Հադրութ քաղաքում։
Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հայրենագիտական թանգարան |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Արցախ, Հադրութի շրջան |
Տնօրեն | Մարինե Կարապետյան |
Պատմություն խմբագրել
Հիմնադրվել է 1984 թվականին փետրվարի 28-ին։ Հիմնադիրը և առաջին տնօրենը Գ. Լ. Մարդանյանն էր։ 1986-1991 թվականներին թանգարանի տնօրենն էր, իսկ հետագայում նաև ԼՂ ԳԽ առաջին նախագահ՝ Ա.Ա.Մկրտչյանը։ Վերջինիս օրոք թանգարանը կոչվել է «Դիզակ», իսկ հետագայում Ա.Մկրտչյանի եղերական մահից տարիներ անց, հիմք ընդունելով նրա` թանգարանի համար կատարած մեծածավալ գիտալուսավորական, ուսումնահայտնագործական, հավաքչական և ընդհանուր գիտական աշխատանքները, վերանվանվել է իր` Ա. Մկրտչյանի անվան։ Թանգարանի մուտքում տեղադրված է Ա.Մկրտչյանի կիսանդրին` ԼՂՀ զինանշանի ներքո։ Մուտքում է տեղադրված նաև Հադրութի շրջանի վարչատարածքային քարտեզ-մանրակերտը։
Թանգարանի ստորաբաժանումներ խմբագրել
Թանգարանում գործում է վեց սրահ, որտեղ համապատասխանաբար ներկայացվում են՝
- Հադրութի շրջանի մասին ընդհանուր տեղեկություններ,
- Շրջանի բուսական և կենդանական աշխարհը,
- Նախնադարյան հասարակարգ,
- բրոնզե դար,
- միջնադար,
- Շրջանի կենցաղը պատկերող առարկաներ,
- Նախահեղափոխական շրջան,
- 1941-1945 թվականներին նվիրված սրահ։
Վերջին սրահում ներկայացված են արցախյան գոյապայքարում զոհված հադրութցի ազատամարտիկների լուսանկարները`ըստ գյուղերի։ Առանձին վահանակներով են ներկայացված Մարտական խաչի ասպետների և անհետ կորած ազատամարտիկների լուսանկարները։ Այստեղ է դրված զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը։ Առանձին վահանակով ներկայացված է Արթուր Մկրտչյանի անցած ուղին։ Առանձին վահանակով ներկայացված է նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված անվեհեր դիզակցիների լուսանկարները։
Այժմ տնօրենն է՝ Մարինե Կարապետյանը։
Մասնաճյուղեր խմբագրել
«Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան» ՊՈԱԿ-ն ունի երկու մասնաճյուղերը՝ Մեծ թաղեր գյուղում «Մեծ Թաղերի Խուդյակովի անվան տուն-թանգարան» և Տումիում՝ «Տումի Թևան Ստեփանյանի անվան տուն-թանգարան»։ Վերջինս գործում է 2014 թվականից։