Հաբիբ Նազարյան

հայ բժիշկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հաբիբ Նազարյան (1881, Կեսարիա/Էվերեկ/Ֆենեսե- հուլիսի 30/31, 1915, Կեսարիա), հայ բժիշկ։

Հաբիբ Նազարյան
Ծնվել է1881
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահացել է1915
Մահվան վայրԿեսարիա, Թուրքիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԿ. Պոլսի օսմանյան կայսերական վարժարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1881 թվականին Անկարայի նահանգի Կե­սա­րի­ա­յի գա­վա­ռի Կեսարիա քաղաքում /Կեսարիայի գավառի Էվե­րե­կի գա­վա­ռա­կի կենտրոն Էվերեկ ավանում / Էվերեկի գավառակի Ֆենեսե գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1906 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Բժիշկ է աշխատել և շուտով բոլորից հարգված մասնագետ դարձել։ Ամուսնացել է և զավակներ ունեցել։ Եղել է Գևորգ Փամբուքչյանի մոր՝ Նազելի-Հաջիգյուլ հանըմի առաջին ամուսինը։ Եղել է ՀՅԴ անդամ և աչքի ընկել իր ազգային ազատական գաղափարներով։ Եղել է թիկնեղ և կրակոտ երիտասարդ, կորովի կամքի տեր, անվախ, առաջնակարգ ատենաբան և հավատացել խոսքի ազատությանն ու Սահ­մա­նադ­րու­թյա­նը։

Բալկանյան պատերազմ­ների ժամանակ զինվորական բժիշկ է ծառայել օսմանյան բանակում։ 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և Դարդանելի ռազմաճակատում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականին ընկերների մատնությամբ ձերբակալվել է։ Ի թիվս 36 ձերբակալվածների, Կ. Պոլսից տարվել է Էվերեկի բանտը, որտեղ ենթարկվել է հարցաքննության։ Այնուհետև խիստ հսկողության տակ Կեսարիայի բանտն են տեղափոխվել։ Ըստ դոկտոր Լեփսիուսի` 1915 թվականի այն օրը, երբ Կ.Պոլ­սում 20 հնչա­կյան­ներ կա­խա­ղան բարձ­րաց­վե­ցին, Կե­սա­րի­այ­ում 12 կու­սակ­ցա­կան հա­յեր՝ որ­պես հե­ղա­փո­խա­կան, մահ­վան դա­տա­պարտ­վե­ցին։ Վեր­ջին­նե­րիս մեջ էր նաև բժիշկ Թո­րոս Նազ­լը­յա­նը։ 1915 թվականի հու­լի­սի 30/31-ին Պա­տե­րազ­մա­կան ատյա­նի դա­տավճ­ռով Կեսարիա­յում կա­խա­ղան է բարձ­րաց­վել 34 տա­րե­կա­նում։

Գրականություն խմբագրել

  • Հայ բժշկու­թե­ան տո­ւած զո­հե­րը, ցու­ցա­կագ­րո­ւած վա­ւե­րա­կան փաս­տե­րով, Կ. Պո­լիս, 1919։
  • Ալ­պօ­յա­ճե­ան Արշակ, Պատ­մութիւն հայ Կե­սա­րի­ոյ, հ. Բ, Գա­հի­րէ, 1937։
  • Մեզ­պու­րե­ան Ար­թօ, Հայ եւ ծա­գու­մով հայ բժիշկ­ներ։ Այ­բու­բե­նա­կան հա­մա­ռօտ անո­ւա­նա­ցանկ (1688-1940), Իս­թան­պուլ, 1940։
  • Գալ­ֆա­յե­ան Կա­րա­պետ աւագ քա­հա­նայ, Գիրք ելից հա­յոց, Պէյ­րութ, 1955։
  • Կա­րո­յե­ան Գաս­պար, Մեծ Եղեռ­նի նա­հա­տակ հայ բժիշկ­նե­րը (անոնց պատ­գամ­նե­րը), Պոս­թոն, 1957։
  • Յու­շամատեան Մեծ Եղեռ­նի (1915-1965), պատ­րաս­տեց Գեր­սամ Ահա­րո­նե­ան, Պէյ­րութ, 1965։
  • Թէ­ո­դիկ, Յու­շար­ձան նա­հա­տակ մտա­ւո­րա­կա­նու­թե­ան, Բ. տպագ­րու­թիւն, Երե­ւան, ապ­րիլ 24, 1985։
  • Հին եւ նոր Կե­սա­րիա։ Յու­շա­մա­տե­ան, Փա­րիզ, 1989։
  • Գէ­որգ Մի­քա­յէ­լի Բամ­բուք­ճե­ան, (Ինք­նա­կեն­սագ­րու­թիւն), «Սուրբ Փրկիչ», Ստամբուլ, մարտ-ապրիլ, 2003։
  • Փամբուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թուրքերեն), Ստամբուլ, 2003։
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 3, Անկարայի նահանգ, Երևան, 2006։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։