Հաբիբ Աբդուլաև
Հաբիբ Մուհամեդի Աբդուլաև (ուզբ.՝ Habib Abdullayev, հուլիսի 18 (31), 1912[1], Արավան, Margelansky Uyezd, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 20, 1962[1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկ երկրաբան, Ուզբեկստանի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947), նախագահ (1956-1962), ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1958)։ ԽՄԿԿ անդամ (1941): Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հանքաբանության ընկերության անդամ (1960), Ֆրանսիայի աշխարհագրական ընկերության անդամ (1960)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր։
Հաբիբ Աբդուլաև ուզբ.՝ Ҳабиб Муҳаммедович АбдуллаевHabib Muhammedovich Abdullayev | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18 (31), 1912[1] Արավան, Margelansky Uyezd, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20, 1962[1] (49 տարեկան) Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երկրաբան և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Տաշքենդի պետական տեխնիկական համալսարան |
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
1936 թվականին ավարտել է Միջինասիական արդյունաբերական ինստիտուտը։ Այնուհետև դասավանդել է Մոսկվայի երկրահանքաբանական և Միջինասիական պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Աբդուլաևի հիմնական աշխատանքները նվիրված են պետրոլոգիային և հանքավայրերին։ Առաջ է քաշել տեսություն օգտակար հանածոների կազմավորման օրինաչափությունների և երկրակեղևում դրանց բախշման մասին։
1959 թվականին արժանացել է Լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, Աշխատանքի կարմիր դրոշի, Կարմիր աստղի եռակի շքանշանակիր է։
Ընտանիք խմբագրել
Որդին՝ Պուլատ Աբդուլաևը, դիվանագետ է, Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Հիշատակ խմբագրել
Հաբիբ Աբդուլաևի անունով կոչվել է Տաշքենդի մետրոպոլիտենի Յունուսաբադի գծի կայարաններից, որը կառուցվել է 2001 թվականին։
Ղրղզստանում, որտեղ ծնվել է Հաբիբ Աբդուլաևը, նրա պատվին անվանվել են Օշ քաղաքի և Արավանի շրջանի դպրոցներ, փողոցներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Абдуллаев Хабиб Мухаммедович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 1 : А — Ангоб. — С. 17.