Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաբեթ (այլ կիրառումներ)

Հաբեթ (դաս. ուղղագրությամբ՝ Յաբեթ) (եբրայերեն՝ יֶפֶתYép̄eṯ, in pausa יָפֶת Yā́p̄eṯ; հուն․՝ Ἰάφεθ Iápheth; լատին․՝ Iafeth, Iapheth, Iaphethus, Iapetus), ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին։ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Միջնադարյան և վաղ նորդարյան հեղինակները Հաբեթին համարում են եվրոպական ժողովուրդների նախահայրը[3][4][5]։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Այդ պատճառով հայ մեկնիչները Հաբեթի անունով հայերին անվանում են «Յաբեթեան տոհմ»։ Հեթանոսական աղբյուրներում հայտնի է Հաբետոսթե անունով։

Հաբեթ
Դիմանկար
Ծնողներհայր՝ Նոյ[1]
ԵրեխաներԳամեր[2], Magog?[2], Madai?[2], Javan?[2], Tubal?[2], Meshech?[2] և Tiras?[2]
 Japheth Վիքիպահեստում
Քարտեզում ցույց է տրված Նոյի հետնորդների տարածումը ըստ Ազգերի աղյուսակի: Հաբեթի հետնորդները նշված են կարմիրով:

Ծննդոց գրքի 10-րդ գլխում բերված է Ազգերի աղյուսակը, որտեղ արտացոլված է, թե ջրհեղեղից հետո աշխարհն ինչպես է բնակեցվել Նոյի հետնորդների կողմից՝ սկսած Հաբեթի հետնորդներից.

Հաբեթ
ԳամերՄագոգՄադայՀավանԹոբելՄոսոքԹիրաս
ԱսքանազՌիֆաթԹորգոմԵղիսեՏարսիսKittimԴոդանիմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 32 // Genesis, בְּרֵאשִׁית, Första Moseboken
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2 // Genesis, בְּרֵאשִׁית, Första Moseboken
  3. Reynolds, Susan (1983 թ․ հոկտեմբեր). «Medieval Origines Gentium and the Community of the Realm». History. Chichester, West Sussex: Wiley-Blackwell. 68 (224): 375–390. doi:10.1111/j.1468-229X.1983.tb02193.x. JSTOR 24417596.
  4. Javakhishvili, Ivane (1950), Historical-Ethnological problems of Georgia, the Caucasus and the Near East. Tbilisi, pp. 130–135 (in Georgian).
  5. Kidd, 2004

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաբեթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 39