ՀՀ ներքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն (ՀՀ ՆԳՆ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը համակարգող նախարարը ՀՀ կառավարության անդամ է։ Նախարարությունը հաշվետու է կառավարությանը և կատարում է վարչապետի կողմից իր վրա դրված առաջադրանքները։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ներկայիս նախարարը Վահե Ղազարյանն է[1]։

ՀՀ ներքին գործերի նախարարություն
Տեսակներքին գործերի նախարարություն
Երկիր Հայաստան
ՀապավումՀՀ ՆԳՆ
Ստեղծման թվականհունվարի 5, 2023
ԵնթարկումՀայաստանի կառավարություն
ՇտաբակայանԵրևան, Հայաստան
Պատասխանատու նախարարՎահե Ղազարյան

Նախարարությունը ստեղծվել է 2023 թվականի հունվարի 5-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ[2]։

Առաքելություն խմբագրել

Կառուցվածք խմբագրել

Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառում է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կենտրոնացված են հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության ղեկավարը հանդիսանում են ներքին գործերի նախարարի տեղակալներ։

Նախարարի տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվում և ազատվում են վարչապետի կողմից, իսկ ծառայությունների ղեկավարներին միանգամից նշանակում է վարչապետը[2]։

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Նախարար

Տեղակալներ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար». CIVILNET. 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 https://www.1in.am/3212089.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել