ՀԽՍՀ կամավոր հրշեջ ընկերություն

ՀԽՍՀ կամավոր հրշեջ ընկերություն

Ստեղծվել է 1956 թվականին։ Բարձրագույն մարմինը հանրապետության կոնֆերանսն է (առաջինը՝ 1956 թվականին), գործադիրը՝ հանրապետության խորհրդի նախագահությունը։

Իր խնդիրն է համարել իրականացնել հրդեհների կանխման միջոցառումներ, հետևել հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը ժողտնտեսության մեջ, պրոպագանդել հրշեջ տեխնիկական գիտելիքներ, կազմակերպել կամավոր հրշեջ դրուժինաներ։ Ընկերությունը գործունեությունն իրականացնում է ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրության հրշեջ հսկողության մարմինների համագործակցությամբ։

1986 թվականին ուներ 4750 սկզբնական կազմակերպություն, 271․500 անդամ։ Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունք։ Ստեղծվել է 1974 թվականին։

Գործունեությունը կարգավորվում է կանոնադրությամբ։ Կոչված է պաշտպանելու սովետական և արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների հեղինակային իրավունքները ԽՍՀՄ–ում և արտասահմանում, նպաստելու գիտության, գրականության և արվեստի բնագավառների գործիչների աշխատանքի իրավական բարենպաստ պայմանների ստեղծմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը այդ բնագավառներում։ Աշխատանք է տանում հայ հեղինակների ստեղծագործություններն արտասահմանում գովազդելու և հրատարակելու ուղղությամբ։ Սիջնորդի դեր է կատարել հեղինակային իրավունքներն արտասահման արտահանելու և արտասահմանից հեղինակային իրավունքներ ձեռք բերելու (ներմուծելու) դեպքերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։