ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց

Երևանի դպրոց

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Երևանի ավագ դպրոց (նախկին՝ ՀՊՃՀ հենակետային վարժարանը), միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (ավագ դպրոցի) հանրակրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատություն։

Պոլիտեխնիկ ավագ դպրոց
Տեսակդպրոց
Նախկին անվանումներՀՊՃՀ հենակետային վարժարան
ԿարգախոսԿատարելության մեր ուղղին
Հիմնադրված է1994
ՏնօրենԱլֆրեդ Պետրոսյան
Աշակերտներ650
Դասարաններ10-12
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏերյան 105, Երևան, Հայաստան
Կայքphs.am

Պատմություն խմբագրել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը (նախկին՝ ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թվականից։ Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թվականին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է՝ միավորվելով ՀՊՃՀ-ին։ Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 655 աշակերտ։ Դպրոցում իրականցվում է բնագիտամաթեմատիկական և տեխնիկական ուղղություններով խորացված հոսքային ուսուցում։ Մասնավորապես, դպրոցում գործում են հետևյալ հոսքերը՝

  • ֆիզիկամաթեմատիկական,
  • տեխնոլոգիական,
  • տնտեսագիտական,
  • դիզայներական

Վերջիններիս նպատակն է սովորողների մոտ ձևավորել պատկերացումներ բնագիտամաթեմատիկական և տեխնիկական մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ՝ Պոլիտեխնիկական համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով։

Կրթական ծրագիր խմբագրել

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր։ Ծրագրերը ներառում են հոսքային և առանձին առարկաների խորացված ուսուցում։

Ուսումնական պլաններ խմբագրել

Պոլիտեխնիկ ավագ դպրոցի ամեն հոսքն ունի իր առանձին ուսումնական պլանը, որը կազմված է հիմնական և խորացված ուսուցման առարկաներից.

  • ֆիզիկամաթեմատիկական հոսքի ուս. պլան,
  • ինժեներական հոսքի ուս. պլան,
  • տնտեսագիտական հոսքի ուս. պլան,
  • դիզայներական հոսքի ուս. պլան

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին իրականացվում է սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների՝ հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխանության ստուգում՝ փոխադրական քննություններ։

Խմբակներ խմբագրել

Դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և աստղագիտության օլիմպիական, ինչպես նաև ինֆորմատիկայի և ռոբոտաշինության նախասիրական խմբակները։

Աշակերտներ խմբագրել

Աշակերտի նկարագիրը խմբագրել

Պոլիտեխնիկ ավագ դպրոցն ունի իր աշակերտի նկարագիրը, որն ներառում է կարողությունների և հմտությունների հինգ կետ.

  • Փնտրել գիտելիք և իմացություն,
  • Տրամաբանել, վերլուծել, մեկնաբանել, ներկայացնել և լուծել,
  • Արդյունավետ հաղորդակցվել և համագործակցել,
  • Հմտորեն կիրառել կարողությունները և ցուցադրել ունեցած անձնական հատկությունները,
  • Ներգրավվել և մրցել գլոբալ միջավայրում։

Ձեռքբերումներ խմբագրել

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի աշակերտները բազմիցս մասնակցել են առարկայական Համաշխարհային օլիմպիադաներին։ Սկսած 2001 թվականից մինչ այժմ մասնակցել են 13 աշակերտներ։ Նրանցից 5-ը արժանացել են մեդալների, իսկ 3-ը՝ գովասանագրերի։ Մասնակիցների արդյունքները բերված են աղյուսակում։

հ/հ Տարի Մասնակից Օլիմպիադա Մեդալ/գովասանագիր
1 2001 Հակոբյան Ռուբեն Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա
2 2004 Գուլյան Վահե Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա
3 2006 Սլոյան Տիգրան Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա   Արծաթե մեդալ
4 2007 Սլոյան Տիգրան Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա   Արծաթե մեդալ
5 2007 Դարբինյան Արթուր Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա   Գովասանագիր
6 2007 Հովհաննիսյան Էմմա Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա   Գովասանագիր
7 2008 Առաքելյան Դավիթ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա   Գովասանագիր
8 2008 Դարբինյան Արթուր Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադա
9 2009 Թորոսյան Արփինե Կենսաբանության միջազգային օլիմպիադա
10 2012 Վասիլյան Արսեն Աստղագիտության միջազգային օլիմպիադա   Արծաթե մեդալ
11 2013 Վասիլյան Արսեն Աստղագիտության միջազգային օլիմպիադա   Բրոնզե մեդալ


12 2013 Վասիլյան Արսեն Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա   Բրոնզե մեդալ


13 2014 Վասիլյան Արսեն Ֆիզիկայի միջազգային օլիմպիադա   Արծաթե մեդալ

Շրջանավարտներ խմբագրել

Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են։

Դպրոցի տնօրենները խմբագրել

  • Ալֆրեդ Վաղինակի Պետրոսյան՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավարտել է ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Դպրոցի տնօրենն է 2019 թվականին։
  • Արման Հոմերոսի Առաքելյան՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավարտել է ՀԱՊՀկիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Դպրոցի տնօրենն է 2015-2019 թվականներին։
  • Համլետ Անուշավանի Մարտիրոսյան՝ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ավարտել է ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Դպրոցի հիմնադիր տնօրենն է 1994-2015 թվականներին։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել