Կի Նո Ցուրայուկի
Կի Նո Ցուրայուկի (ճապ.՝ 紀貫之, 859 - 945), ճապոնացի մեծ բանաստեղծ, «Կոկինսյու» անթոլոգիայի կազմողը[3]։ Գրել է թանկաներ։ Համարվում է երեսունվեց անմահ պոետներից մեկը։
Կի Նո Ցուրայուկի ճապ.՝ 紀貫之 | |
---|---|
Ծնվել է | 866 կամ 872 |
Ծննդավայր | Heian-kyō |
Վախճանվել է | հունիսի 30, 945[1][2] |
Վախճանի վայր | Heian-kyō |
Գերեզման | Mount Hiei |
Գրական անուն | 内教坊の阿古久曽 |
Մասնագիտություն | waka poet և գրող |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ուշագրավ աշխատանքներ | Tosa Nikki?, Shinsen Waka? և Kana preface? |
Ամուսին | Q106434629? |
Զավակներ | Ki no Tokibumi? |
Ki no Tsurayuki Վիքիպահեստում |
Համառոտ տեղեկատվություն
խմբագրելԿի Նո Ցուրայուկին պատկանել է ազնվականների դասին, զբաղեցրել զանազան պաշտոններ մայրաքաղաքում և գավառներում։ Եղել է կայսերական գրադարանի վերակացու, գրագիր, Տոսա նահանգի կառավարիչ, կայսերական պալատի ատաղձագործության գործակալության ժամանակավոր ղեկավար։ Դեռ իր կենդանության օրոք համարվել է իր ժամանակների լավագույն ճապոնացի բանաստեղծը։
Կի Նո Տոմոնորիի, Օսիկոտինո Միցունեի և Միբու Նո Տադամինեի հետ կարգի է բերել «Ճապոնական հին ու նոր երգերի ժողովածու»-ն, ճապոնական կանա այբուբենով գրել այդ ժողովածուի առաջաբանը, որը համարվում է դարի առաջին քննադատական հոդվածը։
«Օրագրեր Տոսայից» գրքի հեղինակն է։ Նրան են վերագրվում մի շարք այլ երկեր ևս։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ British Museum person-institution thesaurus
- ↑ Հին արևելքի պոեզիա. Երևան: Երևան համալսարանի հրատարակչություն. 1982. էջ Էջ 608.
Արտաքին հղումներ
խմբագրել- * e-texts of Tsurayuki's works at Aozora Bunko
- A Note on the English Translation: an example of his poem from the Hyakunin Isshu with seven different translations,
- Primitive and Mediaeval Japanese Texts translated into English by F. V. Dickins. Clarendon Press, Oxford, 1906. pp 379–391. Արխիվացված 2018-09-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կի Նո Ցուրայուկի» հոդվածին։ |