Կարո Խաչատուրյան

հայ քիմիկոս, ֆիզիկոս
(Վերահղված է Կ. Խաչատուրյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչատուրյան (այլ կիրառումներ)

Կարո Էրանի Խաչատուրյան (հունվարի 7, 1909(1909-01-07)[1] կամ փետրվարի 27 (մարտի 12), 1909[2], Բասենի գավառակ[1][2] - մարտի 29, 1993(1993-03-29)[2], Երևան, Հայաստան[2]), հայ ֆիզիկա-քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967

Կարո Խաչատուրյան
Ծնվել էհունվարի 7, 1909(1909-01-07)[1] կամ փետրվարի 27 (մարտի 12), 1909[2]
Բասենի գավառակ[1][2]
Մահացել էմարտի 29, 1993(1993-03-29)[2] (84 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկաքիմիկոս
Հաստատություն(ներ)Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա[1] և Երևանի պետական համալսարան[1][2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ (1935)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1957)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

1935 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1939 թվականից դասախոսել է Կ. Ե. Վորոշիլովի անվան ռազմածովային ակադեմիայում, 1945 թ.՝ նշանակվել Ա. Ն. Կռիլովի անվան ակադեմիայի թերմոդինամիկայի և այրման տեսության ամբիոնի պետ։ 1960 թվականից Երևանի համալսարանի քիմիայի ֆակուլտետի տեսական քիմիայի ամբիոնի վարիչն է։ 1967-1977 թթ.՝ նույն համալսարանի գիտական գծով պրոռեկտոր։

Գիտական աշխատանքները վերաբերում են հեղուկների ու լուծույթների մակերևութային լարվածության թերմոդինամիկայի և հրթիռային շարժիչներում վառելանյութի այրման ու գազային պրոցեսների տեսության հարցերին։ Բրատիսլավայի (Չեխոսլովակիա) համալսարանի պատվավոր դոկտոր (1970), ԽՍՀՄ ԳԱ բարձր ջերմսատիճանային ջերմաֆիզիկայի խորհրդի անդամ (1974

  • Տեսական քիմիա։ (Ընտիր գլուխներ). Ուսումնական ձեռնարկ, Կ. Ե. Խաչատուրյան, ԵՊՀ, Խաչատուրյան Կարո Էրանի, 1909-1993։
  • Տեսական քիմիայի հիմունքներ։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1974։
  • Տեսական քիմիա։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1991, 348 էջ։
  • Տեսական քիմիա (ընտիր գլուխներ)։ Խաչատուրյան Կարո Էրանի, Երևան, ԵՊՀ , 1991, 346 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 23  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարո Խաչատուրյան» հոդվածին։