Կրում Ջակով (ռուս.՝ Крум Стефанович Джаков, հունիսի 7, 1909(1909-06-07), Սոֆիա, Բուլղարիա - դեկտեմբերի 22, 1977(1977-12-22), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կրում Ջակով
Ծնվել էհունիսի 7, 1909(1909-06-07)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1977(1977-12-22) (68 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Կրում Ջակովը ծնվել է 1909 թվականի հունիսի 7-ին, Սոֆիայում, Բուլղարիայում` ճարտարապետի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Սոֆիայում, բուլղարացի նկարիչ Հրիստո Ստանիչևի ղեկավարությամբ։ 1923 թվականից Պլովդիվում դարձել է Բուլղարիայի ընդհատակյա կոմունիստական երիտասարդության միության անդամ։ 1926 թվականին ըստ Երիտասարդության բուլղարական կոմունիստական միության կենտրոնական կոմիտեի որոշման ուղևորվել է ԽՍՀՄ։ Ուսումը շարունակել է Մոսկվայի Վխուտեմասում։ Սովորել է Պյոտր Կոնչալովսկու և Պավել Ռադիմովի մոտ։ 1929 թվականից ապրել է Լենինգրադում[2][3]։ 1934 թվականին ընդունվել է խորհրդային հպատակություն։ 1934-1935 թվականներին սովորել է Արվեստի աշխատավորների որակավորման բարձրացման լենինգրադյան ինստիտուտում։ 1936 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ[4]։

1939-1945 թվականներին մասնակցել է բելոֆինների և Հայրենական մեծ պատերազմի մարտերին, 44-րդ Չուդովսկյան կարմիրշքանշանային ստորաբաժանման 46-րդ կրակային Օստրովյան գնդի կրտսեր լեյտենանտ կոչումով։ Վիրավորվել է և պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով[5]։

1936 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է քաղաքային և լանդշաֆտային բնանկարներ և ժանրային նկարներ։ Ստեղծագործական ուղևորություններ է կատարել դեպի Վոլգա, Վոլգո-Բալտ, Կարելիա, Նովգորոդ, Հին Լադոգա, Բուլղարիա, Ղրղզստան և Դաղստան։ Առավել հայտնի են նկարչի լենինգրադյան բնանկարները։ «Սերգեյ Կիրովի անվան ստադիոնի մոտ»[6] (1950 թվական), «Հաղթանակի Մոսկովյան այգում»[7] (1951 թվական), «Անտառում» (1953 թվական), «Սպիտակ գիշեր» (1955 թվական), «Տոնական Լենինգրադ», «Առաջին նավարկությունը»[8] (երկուսն էլ` 1959 թվական), «Ինդուստրիալ Նևայի առավոտը» (1960 թվական), «Գարուն»[9] (1961 թվական), «Պուլկովի վետերանները»[10] (1964 թվական), «Ձնհալ»[11] (1965 թվական), «Ազատ Նևայի վրայի քաղաքը»[12] (1977 թվական) և այլ նկարների հեղինակ է։

Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 22-ին Լենինգրադում։

Կրում Ջակովի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Գերմանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.10.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с.13.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.10.
  • Днепрова Е. Открылась выставка работ ленинградских художников. // Вечерний Ленинград, 1956, 6 декабря.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.16.
  • На разных континентах. // Ленинградская правда, 1961, 26 января.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.16.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.18-19.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.13.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.13.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — с.323.
  • Крум Стефанович Джаков. 1909—1977. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.16.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.384, 387, 388, 393, 401, 403, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Бахтияров, Р. А. Джаков Крум Стефанович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.327-329.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.16.
  2. Художники народов СССР. Биобиблиографический словарь. М., 1976, т. 3. С. 355–356.
  3. Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог (Г — И). СПб., 2000, т. 9. С. 74.
  4. Крум Стефанович Джаков. 1909—1977. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1981. — с.3.
  5. Подвиг народа
  6. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л: Искусство, 1951. — с.13.
  7. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.10.
  8. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.16.
  9. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.16.
  10. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.18-19.
  11. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.13.
  12. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.13.