Կրոնը Ֆինլանդիայում
Կրոնը Ֆինլանդիայում (ֆիններեն՝ Uskonto Suomessa), կրոնական համոզմունքների ամբողջություն է, որի դավանման ազատությունը Ֆինլանդիայի քաղաքացիների համար ամրագրվել է երկրի Սահմանադրության մեջ։
Քրիստոնեությունը Ֆինլանդիայում խմբագրել
Մինչև XIX դարի վերջը Ֆինլանդիայի քաղաքացիները իրավունք են ունեցել դավանել քրիստոնեություն, լյութերականություն կամ ուղղափառություն։ 1889 թվականին օրենքը թույլ է տվել ֆիններին դավանել քրիստոնեության այլ ձևեր (բողոքականության շրջանակներում)։
1923 թվականին պաշտոնապես թույլատրվել է ազատ հիմնել տարբեր կրոնական համայնքներ, կամ էլ ապրել դրանցից դուրս։
Ներկայումս լյութերական և ուղղափառ համայնքներից բացի, երկրում խոշոր կառույցներից են Ֆինլանդիայի հիսունական եկեղեցին է (ավելի քան 50 հազար մարդ, մտնում է Աստծո ասամբլեայի մեջ) և Եհովայի վկաները (շուրջ 30 հազար)։ Կան բապտիստների, մեթոդիստների և ադվենտիստների համայնքներ։
2012 թվականից կրոնական առարկաների դասավանդման ժամերը կրճատելու մասին որոշում է ընդունվել, հնարավոր է դա բացասական ազդեցություն է ունեցել ուղղափառ փոքրամասնության կրոնական ուսուցման վրա[1][2]։
Լյութերականություն խմբագրել
Ֆինլանդիայի ավետարանալյութերական եկեղեցին պետական եկեղեցի է և ֆինանսավորվել է պետական բյուջեի հաշվին։ Երկրի բնակչության 78,3 %-ը դավանում է լյութերականություն (2010)։
Լյութերական եկեղեցին ծավալում է միսիոներական գործունեություն Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում։
Ուղղափառություն խմբագրել
Ուղղափառությունը երկրում երկրորդ պետական կրոնն է, և Կոստանդնուպոլսի պատրիարքության Ֆինլանդիայի արքեպիսկոպոսական կառույցը գոյատևում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Երկրում գրանցված մյուս ուղղափառ համայնքները պետական օգնություն չեն ստանում և իրենց գործունեությունն իրականացնում են ինքնաֆինանսավորմամբ։
Իսլամ խմբագրել
Իսլամի հետևորդները երկրում հայտնվել են 19-րդ դարում՝ ռուսական բանակի զինծառայողների թվում։ Պաշտոնապես իսլամական համայնք Ֆինլանդիայում գոյություն ունի 1925 թվականից։ Իսլամադավան երկրներից փախստականների ներհոսքով հետևորդների թիվը զգալիորեն աճել է և շարունակում է աճել։ 2015 թվականի վերջին Ֆինլանդիայում մուսուլմանների թիվը կազմել է ավելի քան 70 հազար մարդ, որը մուսուլմանական համայնքին երկրորդ տեղն է զբաղեցրել ավետարանալյութերական եկեղեցուց հետո հետևորդների թվով և գերազանցել է ուղղափառների թիվը[3][4]։
Հուդայականություն խմբագրել
Հուդայականության հետևորդները Ֆինլանդիայում հայտնվել են միայն 19-րդ դարի կեսերին, դրանք եղել են վաճառականներ և ռուսական բանակի զինվորներ։ Հետևորդների թիվը չի գերազանցել հազար մարդ։ Կառուցվել են ժողովարաններ Հելսինկիում և Տուրկույում։ Բացի այդ, մինչև 1939 թվականը ժողովարանը եղել է Վիբորգում և մինչև 1981 թվականը՝ Տամպերեում։ Հելսինկիում և Տուրկույում գործել են հրեական գերեզմանատներ։ Հրեական համայնքը Հելսինկիում պարունակել է կաշերային խանութ, ծերանոց, մանկապարտեզ և ավագ դպրոց։
Վիճակագրություն խմբագրել
1999 թվականին անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների ավելի քան 50 %-ը հայտարարել է, որ իրեն հավատացյալ է համարում և դավանում է քրիստոնեական Աստծուն (1990 թվականների սկզբին միայն այդպիսին էր 30 %-ը), իսկ բնակչության մոտ 25 %-ը հավատում էր աստծուն, բայց ոչ այնպես, ինչպես դա սովորեցրել է պաշտոնական եկեղեցին, 17 %-ը ոչ մի նախապատվություն չի տվել այս կամ այն եկեղեցական դենոմինացիային, բայց վստահ էին Աստծո գոյությանը։ Եվ ընդամենը 6 %-ն է (երեք անգամ պակաս, քան 2010 թվականին) իրենց աթեիստ ճանաչել։
Տարիներ | 1950 | 1980 | 1990 | 2000 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
Լյութերականություն | 95,7 % | 90,3 % | 87,9 % | 85,1 % | 83,1 % | 82,5 % | 81,8 % | 80,7 % | 79,9 % | 78,3 % | 77,3 % | 76,4 %[5] | 75 %[6] | 74 %[7] | 72,9 %[8] |
Ուղղափառություն | 1,7 % | ▬ 1,7 % | 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | ▬ 1,1 % | 1,0 % | ▬ 1,0 % | ▬ 1,0 % | ▬ 1,0 % |
Այլ | 0,4 % | ↗ 0,8 % | ↗ 1,0 % | ↗ 1,2 % | ▬ 1,2 % | ↗ 1,3 % | ▬ 1,3 % | ↗ 1,4 % | 1,3 % | ↗ 1,4 % | ↗ 1,5 % | ↗ 2,49 % | |||
Անհավատներ | 2,7 % | ↗ 7,8 % | ↗ 10,2 % | ↗ 12,7 % | ↗ 14,7 % | ↗ 15,1 % | ↗ 15,9 % | ↗ 16,9 % | ↗ 17,7 % | ↗ 19,2 % | ↗ 20,1 % | ↗ 23,63 % |
Հիսունականներին է պատկանել բնակչության մոտ 0,7 %–ը (ավելի քան 50 հազար մարդ), Եհովայի վկաների հետորդներին՝ 0,25 %-ը։
Որոշ գնահատականների համաձայն՝ պահպանվող միտումների դեպքում մինչև 2050 թվականը Ֆինլանդիան կդառնա մի երկիր, որտեղ հավատացյալները բացարձակ փոքրամասնություն կլինեն[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Учебные дни в общеобразовательных школах удлинятся // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 27 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
- ↑ Будущие учителя готовы отказаться от преподавания религии в финских школах // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
- ↑ Мусульмане стали второй по величине религиозной группой в Финляндии. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 ноября 2015.(Ստուգված է 12 Նոյեմբերի 2015)
- ↑ Границы между религией и мировоззрением стираются - некоторые выходят из церкви, другие заново обретают веру. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 июля 2016.(Ստուգված է 6 Հուլիսի 2016)
- ↑ Lutheran church member statistics Արխիվացված 2014-04-04 Wayback Machine evl.fi 1.2.2013
- ↑ Kirkkoon liittyminen ja siitä eroaminen oli vilkasta vuonna 2013 Արխիվացված 2015-01-04 Wayback Machine evl.fi 30.12.2013
- ↑ По оценкам церкви, в регистр прихожан записалось рекордное количество новых членов. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 2 января 2015.(Ստուգված է 2 հունվարի 2015)
- ↑ «Евангелическо-лютеранская церковь продолжает терять членов». YLE. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ В девяти странах религия — на грани исчезновения