Կրկնակի օժանդակ հնչյուններ

Կրկնակի օժանդակ հնչյուններ, Երկու ձայներում օժանդակ հնչյունների միաժամանակյա կիրառումը ստեղծում է զուգահեռ կամ հակադիր շարժում։ Զուգահեռ շարժման ժամանակ երկու ձայները, որոնք ունեն օժանդակ հնչյուններ, ընթանում են զուգահեռ տերցիաներով (դեցիմաներով) կամ սեքստաներով։ Հակադիր շարժման ժամանակ երկու ձայները կարող են ընթանալ ինչպես իրարից հեռանալով, այնպես էլ իրար մոտենալով։

Աղբյուրներ խմբագրել

  • Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 321