Կրիտինիա (հուն․՝ Κρητηνία), գյուղ Հունաստանի ծայր արևելքում՝ Հարավային Եգեյան կղզիների կազմի մեջ մտնող Հռոդոս կղզու վրա։

Գյուղ
Կրիտինիա
հուն․՝ Κρητηνία
Ամրոցի ավերակներ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀարավային Եգեյան կղզիներ
ՆոմոսՀռոդոս
ԲԾՄ242 մ
Խոսվող լեզուներՀունարեն
Բնակչություն347 մարդ (2021)
Ազգային կազմՀույներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքkritinia.gr
Կրիտինիա (Հունաստան)##
Կրիտինիա (Հունաստան)

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կրիտինիա գյուղի բնակչությունը կազմում է 503 մարդ։

Պատմություն խմբագրել

Գյուղը երբեմն կոչվում է նաև Նոր Կրետե, քանի որ այն հիմնադրվել է Կրետե կղզու գաղթականների կողմից, ովքեր հեռացել են հայրենի կղզուց թուրքական տիրապետության շրջանում[1]։ Բյուզանդական կայսրության գերիշխանության տարիներին նստավայրը տեղափոխվել է լեռնային շրջաններ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

1658 թվականին Վենետիկի հանրապետության դուքս Ֆրանցիսկո Մորոսինին փորձել է գրավել Հռոդոս կղզին և ռազմախուժել է Կրիտինիա, սակայն վեետիկյան բանակը պարտություն է կրել։

Կրիտինիայի գլխավոր պաշտպանական ամրությունը համարվում է Կաստելլոս (հուն․՝ Κάστελλος) ամրոցը, որը կառուցվել է 1472 թվականին՝ գյուղի բնակիչներին օսմանյան հարձակումներից պաշտպանելու համար։ Մինչև Դոդեկանեսյան կղզիների ազատագրումը գյուղը կոչվել է Կաստելլոս, ինչը նշանակում է ամրոց[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Կրիտինիան գտնվում է Հռոդոս կղզու արևմտյան ափին։ Այն տեղակայված է կղզու կենտրոնական քաղաքից՝ Հռոդոսից 51 կմ հեռավորության վրա, ընդ որում հեռավորությունը Կրիտինիայից Հռոդոսի միջազգային օդանավակայան կազմում է 35 կմ։

Կրիտինիա բնակավայրի ափերը ողողում են Եգեյան ծովի ջրերը։ Կրիտինիան ունի լողափ և փոքր նավահանգիստ, որն իրականացնում է լաստանավային ծառայություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմական տեղեկատվություն Կրիտինիայի մասին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  2. «Կրիտինիա» հոդվածը rhodos-travel.com կայքում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիտինիա» հոդվածին։