Կրիվոյ Ռոգի կրկես
Կրիվոյ Ռոգի կրկես (ուկրաիներեն՝ Криворізький державний цирк), Կրիվոյ Ռոգ, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի պետական սեփականություն։
Տեսակ | կրկեսի շենք |
---|---|
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Դնեպրոպետրովսկի մարզ |
Վայր | Կրիվոյ Ռոգ |
Հասցե | Украина, Днепропетровская область, Кривой Рог, ул. Виталия Матусевича, 10 |
Փողոց | Vulytsia Vitaliia Matusevycha? |
Կառուցման սկիզբ | 1970 թվականի հուլիսի 17 |
Հիմնադրված է | հուլիսի 17, 1970 |
Պաշտոնական կայք |
Առանձնահատկություն խմբագրել
Կրկեսը գտնվում է Մետալուրգիական շրջանում, Սոցգորոդում, քաղաքի ամենաառաջադեմ վայրերից մեկում։ Կրկեսը կառուցված է ստանդարտ նախագծով, որը 1966 թվականին ճարտարապետ Գեորգի Վասիլևիչ Նապրիենկոն[1] մշակել է «Գիպրոտատեր» Մոսկվայի ինստիտուտում Սալոմե Մաքսիմով Գելֆերի համագործությամբ։ Կրկեսի նախագիծը իրականացվել է Խորհրդային Միության մի շարք խոշոր քաղաքներում, առաջինը Նովոսիբիրսկում, այնուհետև Ուֆա, Սամարա, Դոնեցկ, Պերմ, Լուգանսկ, Վորոնեժ, Խարկով, Բրյանսկ և Չերեպովեց քաղաքներում[2]։ Բազմաֆունկցիոնալ տարածքը կարելի է օգտագործել որպես կինոթատրոն, էստրադային և սպորտային դահլիճ՝ տարբեր քանակությամբ տեղերով։ 1765-ը նախատեսված է կրկեսային ներկայացումների համար, 1500-ը՝ լայնէկրան դահլիճի համար, 2000-ը՝ Էստրադային շոուների համար[2]։
Պատմություն խմբագրել
1964 թվականին Կրիվոյ Ռոգի Գործադիր կոմիտեն սկսեց կրկեսի կառուցում Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Համամիութենական Լենինի շքանշանակիր պետական «Սոյուզգոսցիրկ» միավորումը վարկ էր վերցրել, որպեսզի ֆինանսավորեր և կառուցեր նոր կրկես։ Կրկեսի շենքը դարձավ համաքաղաքային աշխատանք։ 1970-ական թվականներին կրկեսն արդեն կառուցվել էր, և կառույցի ավարտը համընկնել է Վլադիմիր Լենինի ծննդյան 100-րդ տարելիցի հետ։
Հուշատախտակ խմբագրել
Կրկեսը կառուցվել է 1970 թվականին հոբելյանական` Կրիվբաստրոյի» շինարարական տրեստի կողմից, մասնագիտացված կազմակերպություններով, քաղաքի հասարակական ակտիվ մասնակցությամբ։ |
Կրիվոյ Ռոգի կրկեսն իր դռները բացել է 1970 թվականի հուլիսի 17-ին։ Կրկեսի առաջին համարները ներկայացրել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Դուրովը՝ «Վարժեցված փիղ» ներկայացմամբ, Վալենտին Ֆիլատովը՝ « Արջի կրկեսը» ներկայացմամբ, ինչպես նաև Սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Նիկոլաևիչ Ռումյանցևը, որն առավել հայտնի էր որպես Կարանդաշ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Портал «Соварх»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Официальный сайт Криворожского цирка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный сайт Криворожского цирка Արխիվացված 2013-06-16 Wayback Machine
- Криворожский цирк на портале Государственного предприятия «Государственная цирковая компания Украины» Արխիվացված 2015-02-25 Wayback Machine
- Криворожский цирк на Криворожском ресурсном центре
- Криворожский цирк на Викимапии
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվոյ Ռոգի կրկես» հոդվածին։ |