Կրասնոսելսկի կամավորական գումարտակ

Կրասնոսելսկի կամավորական գումարտակ, զորամիավորում։ Կազմավորվել է 1992 թվականին Կրասնոսելսկի (այժմ՝ Ճամբարակի շրջան) շրջանի Արծվաշեն, Վահան, Ճամբարակ, Թթուջուր սահմանամերձ գյուղերի կամավորական ջոկատների հիմքի վրա։ 1991 թվականին կամավորականների մի խմբից կազմավորվել է «Հատուկ գնդի» մեկ վաշտ։ 1989-1994 թվականներին ջոկատները և գումարտակը մասնակցել են Հայաստանի Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի, Վարդենիսի, Ճամբարակի (Արծվաշեն, Վահան, Ճամբարակ, Թթուջուր սահմաններ) և Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Կրասնոսելսկի կամավորական գումարտակ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՃամբարակ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ.Ղանադյան, Ս.Հովսեփյան, Կ.Մելքումյան, Մ.Առաքելյան, Ս.Խեչոյան

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ա. Ղանադյանը, Ս. Հովսեփյանը, Կ. Մելքումյանը, Մ. Առաքելյանը, Ս. Խեչոյանը, շտաբի պետ՝ Ա. Մեդոյանը։ Ջոկատից և գումարտակից զոհվել է 59 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։