Կրասար

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Կրասար (նախկին անվանումը՝ Ղուրդբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի ձախ կողմում` Աշոցք գյուղից 3-4 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից` 21 կմ հյուսիս։

Գյուղ
Կրասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16.4 կմ²
ԲԾՄ1995 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն548[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Կրասար (Հայաստան)##
Կրասար (Հայաստան)

Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Կրասար է վերանվանվել 1946 թ-ին։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830 թթ։

Հնում այստեղ բնակվել են նաև քրդեր։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 527 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 127 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։

Կրասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1886 234 մարդ [3]
1897 311 մարդ [4]
1926 349 մարդ [4]
1939 604 մարդ [4]
1959 350 մարդ [4]
1970 387 մարդ [4]
1979 352 մարդ [4]
1989 446 մարդ [5]
2001 512 մարդ [4]
2011 466 մարդ [6]


Գյուղատնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579 հա), խոտհարքերը (46 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ

Կլիմա խմբագրել

Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի հովտում՝ ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։ Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։ Գյուղի տարածքում գտնվում է հին եկեղեցու, գերեզմանների, գյուղատեղիների, ավերակներ։ Գյուղից մոտ 2կմ հյուսիսարևմուտք՝ «Քարոտ հողեր» կոչվող դաշտում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ, խեցեղեն առարկաներ։

Կրասարում է ծնվել հայ գուսանական արվեստի ականավոր դեմքերից մեկը՝ գուսան Շահենը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 744. — 4696 p.
  6. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  7. «Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել